Լրահոս

25.01.2018 09:27


Մի շարք ավտոճանապարհների ձյուն է տեղում․ Ջաջուռի լեռնանցքում բուք է

Մի շարք ավտոճանապարհների ձյուն է տեղում․ Ջաջուռի լեռնանցքում բուք է

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Թումանյանի, Տաշիրի, Նոյեմբերյանի, Տավուշի, Աբովյանի, Հրազդանի, Գավառի, Ճամբարակի և Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է գետնաբքի պատճառով:

Ջաջուռի լեռնանցքում բուք է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը