Լրահոս

05.02.2010 13:01

Ինչո՞ւ պատերազմ չի սկսվում. մեկնաբանել է Հ. Իգիթյանը

Ինչո՞ւ պատերազմ չի սկսվում. մեկնաբանել է Հ. Իգիթյանը

-Առայժմ պատերազմ չի սկսվում, որովհետև Ադրբեջանը համոզված է, որ ինքն այս տարի լուծելու է այդ հարցը՝ Հայաստանի վրա օգտագործելով արտաքին ճնշումները,- խոսելով հնարավոր պատերազմի վարկածների մասին՝ ասել է ՀԱԿ ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը։

Նա ասել է, թե նույնիսկ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի բանակը, թողնելով դիրքերը, մտել էր Հայաստան, Ադրբեջանը պատերազմ չէր սկսում։

-Իհարկե, նրանք այն ժամանակ որոշ դիրքային առավելություններ ունեցել են, որոշ տեղերում առաջ են անցել, բայց լայնածավալ պատերազմ չեն սկսել։ Դա նշանակում է, որ պատերազմ սկսելու մեջ բանակի գործոնը երկրորդական է, ուժերի հարաբերակցությունը երկրորդական է։ Եթե Ադրբեջանն այն ժամանակ չի սկսել, ուրեմն նա համոզված էր, որ իր դիրքը կվատանա։

Իգիթյանը կարծում է, որ Ադրբեջանը պատերազմ չի սկսում ոչ թե նրա համար, որ թույլ է, այլ նրա համար, որ կարող է կորցնել քաղաքական, դիվանագիտական մեծ առավելությունները։

«Այդ դեպքում ինչի՞ համար են ռազմատենչ հայտարարությունները» հարցին, ՀՀՇ վարչության անդամը պատասխանել է.

-Ներքին սպառման համար, ինչո՞ւ չէ՝ նաև արտաքին ուժերին հորդորելու, որ իր համբերությունը սահման ունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։