Աշխարհ

25.01.2018 08:56


Վրաստանի ավելի քան 7000 քաղաքացի շենգեն գոտում ապաստան է խնդրել

Վրաստանի ավելի քան 7000 քաղաքացի շենգեն գոտում ապաստան է խնդրել

«Բաց հասարակության հիմնադրամներ-Վրաստան» կազմակերպության ներկայացուցիչ Վանո Չխիկվաձեն մեկնաբանել է Վրաստանի նկատմամբ ազատ վիզային ռեժիմի չեղարկման հնարավորության մասին ունեցած տեղեկատվությունը: Չխիկվաձեն նշել է, որ տվյալ հարցն օրակարգում չէ, և դրա համար հիմքեր չկան: Ըստ Չխիկվաձեի՝ Եվրամիության զեկույցը հիմքեր չի տասել կասկածելու, թե ԵՄ-ն մեխանիզմներ կմշակի՝ Վրաստանի հետ վիզայի ազատականացման վերացման ուղղությամբ:

«Երկու տարի առաջ, երբ ԵՄ-ն քննարկում էր Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմի ներդրման-չներդրման հարցը, առաջին պատճառներից մեկը նշվում էր ապաստան փնտրողների կտրուկ աճը: Ըստ բաց աղբյուրներից ստացված տեղեկության՝ նախորդ տարվա ինը ամիսների ընթացքում ապաստան խնդրողների թվի աճի տենդենց չի նկատվել: Ընդհակառակը՝ ըստ վիճակագրության՝ նախորդ հունվար-սեպտեմբեր ամիսներին Շենգենյան երկրներում ապաստան է խնդրել Վրաստանի 7232 քաղաքացի, իսկ նախորդ տարիների հետ համեմատ այս թիվը ցածր է: Սակայն կան երկրներ, որոնցում այս թիվը կտրուկ աճել է: Օրինակ Իսլանդիան, ուր Վրաստանը զբաղեցնում է առաջին տեղը՝ ապաստան փնտրողների թվով: Այս երկիրը, ճիշտ է, շենգեն գոտում է, սակայն Եվրամիության անդամ պետություն չի համարվում»,-ասել է Չխիկվաձեն:

Հիշեցնենք՝ նախորդ տարվա դեկտեմբերին Եվրամիությունը փաստաթուղթ էր հրապարակել, որը գնահատում է՝ որքանով է լավ Վրաստանը կատարում վիզայի ազատականացման մասով վերցրած պարտավորությունները: Զեկույցի շրջանակներում Եվրահանձնաժողովը Վրաստանին է դիմել վեց հիմնական խորհրդով:

Վերհիշենք՝ Վրաստանը առանց վիզային ռեժիմի իրավունքից օգտվում է 2017-ի մարտի 28-ից, Վրաստանի քաղաքացիները առանց վիզայի հնարավորություն ունեն մեկնել և 90 օր անցկացնել ԵՄ անդամ 27 և մի քանի ոչ անդամ երկրներում:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը