Աշխարհ

24.01.2018 19:03


Էրդողանը ևս մեկ կոտորած է ավելանցում համաշխարհային պատմությանը․ գիտաշխատողները կոչ են անում խախտել լռությունը

Էրդողանը ևս մեկ կոտորած է ավելանցում համաշխարհային պատմությանը․  գիտաշխատողները կոչ են անում խախտել լռությունը

Իրանի քրդաբնակ նահանգների համալսարանների 180 դասախոսներ, գիտնականներ Սիրիայի Աֆրին շրջանում Թուրքիայի ռազմական գործողությունները քննադատող հայտարարություն են արել:

Հայտարարությունը ստորագրած գիտաշխատողները միջազգային հանրությանը կոչ են արել խախտել լռությունը և «Ո՛չ» ասել հանցագործությանը:

«Fırat» լրատվական գործակալության հարապարակած հայտարարության մեջ Ռուսաստանը մեղադրվում է Աֆրինի վրա հարձակվելու հարցում Թուրքիայի հետ «կեղտոտ» պայմանավորվածության գալու, ԱՄՆ-ը՝ լուռ համաձայնություն տալու, իսկ Մերձավոր Արևելքում մարդու իրավունքների պաշտպանության մասին բարձրաձայնողները՝ լռություն պահպանելու մեջ:

Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոտորածներին, որոնք համաշխարհային պատմության սև էջերն են, ավելացնում է ևս մեկը:

Գիտնականները, նշելով, որ Աֆրինի վրա հարձակման ընթացքում մինչև այժմ տասնյակ կանայք և երեխաներ են սպանվել, իրենց պարտքն են համարել բարձրաձայնել հետևյալ 4 հարցի մասին.

1. Թուրքիայի կողմից մեկ այլ պետության տարածքի վրա հարձակումը, որը կատարվում է միջազգային հանրության աչքի առաջ, անօրինակ է և հանցագործություն է:

2. Թուրքիայի հարձակումը, որ այն նախաձեռնել է իր գերիշխանությունն ընդլայնելու համար, վտանգի տակ է դնում Սիրիայում հաստատված խաղաղությունը:

3. Այս հարձակումը հող է նախապատրաստում օտարերկրյա ուժերի միջամտության համար:

4. Անտեսվում է այս տարածքի խաղաղ բնակչության ապագան և կյանքի անվտանգությունը:

«Համարում ենք, որ Թուրքիայի այս բռնությունների և հանցագործությունների հանդեպ լռություն պահպանողները խախտում են միջազգային համընդհանուր իրավական նորմերը: Թուրքիայի այս հարձակումը քննադատում և դատապարտում ենք: Պահանջում ենք, որ միջազգային դերակատարները, հատկապես Իրանը, այս հանցագործությունը դադարեցնելու կոչ անեն»:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը