Աշխարհ

24.01.2018 21:56


Աֆրինում թուրքական քարոզչության «առաջատար գյուղը» քրդերի ձեռքում է

Աֆրինում թուրքական քարոզչության «առաջատար գյուղը» քրդերի ձեռքում է

Սիրիայի Աֆրինում Թուրքիայի ԶՈւ «Ձիթենու ճյուղ» ռազմագործողության առաջին օրերից թուրքական կողմը «թմբկահարում էր», թե «Աֆրինում ազատագրված առաջին գյուղը Շենգալն է»: Հունվարի 23-ին քրդական կողմը տեսանյութ է հրապարակել, որտեղից երևում է, որ գյուղը կրկին քրդերի վերահսկողությանն է անցել:

Նույնիսկ այսօր՝ հունվարի 24-ին, թուրքական «Հաբեր թյուրք» առցանց հեռուստաալիքը շարունակում էր կրկնել քարոզչական ռեպորտաժը «Աֆրինում ազատագրված առաջին գյուղ Շենգալից»:

Այս գյուղը Թուրքիայի ԶՈւ-ն և Թուրքիայի օգնությամբ գործող զինյալները գործողության առաջին օրն էին գրավել: Սակայն հունվարի 23-ին հրապարակված տեսանյութից երևում է, որ քրդերը հետ են վերցրել այդ գյուղը:

Աֆրինում գործողությունից տարածվող տեղեկությունը հաճախ իրարամերժ են լինում: Չնայած Թուրքիան հայտարարում է, որ «գործողությունը հաջող է ընթանում», սակայն ընթացքը ցույց է տալիս, որ ռազմագործողությունը հավանաբար սպասվածից դանդաղ է և կարող է երկար ժամանակ խլել: Նշված գյուղի նման որոշ բնակավայրեր և բարձունքներ մերթընդմերթ անցնում են այս կամ այն կողմի վերահսկողությանը:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը