Լրահոս

24.01.2018 19:21


Շքեղ միջավայր՝ սովորական ապակուց. «ԳԼԱՍՍ-ՄԵՍ» (ֆոտոշարք)

Շքեղ միջավայր՝ սովորական ապակուց. «ԳԼԱՍՍ-ՄԵՍ» (ֆոտոշարք)

Պատկերացրեք` փոքրիկ, նեղ սենյակ. պատին դրվեց ընդամենը մեկ հայելի, և միանգամից աչքին տեսանելիորեն ընդարձակվեց ու լուսավորվեց սենյակը: Սա նվազագույն լուծումն էր նվազագույն պայմաններում: Հիմա` բազմաթիվ լուծումներ ամենատարբեր պայմաններում: «ԳԼԱՍՍ-ՄԵՍ»: Այս ընկերությունը ներկայանում է բարձրորակ ու բավական հետաքրքիր ապակյա ապրանքատեսակներով` ապակիներ, հայելիներ, ապակե կահույք, հուշանվերներ, ֆուրշետի համար սկուտեղներ և այլն:

Աշխատելով 2004 թվականից` արդեն 14 տարի «ԳԼԱՍՍ-ՄԵՍ»-ը կատարում է ապակու հետ կապված ցանկացած ծառայություն, իսկ դա իրականացնում է բավական բարձր որակով, բարձր ճաշակով, շատ տարբեր ու ինքնատիպ լուծումներով, անընդհատ նոր տարբերակներ առաջարկելով ու նոր մեթոդներ կիրառելով, ու միշտ` մատչելի գնով:

Ապակիներ. ընկերությունն առաջարկում է ապակիների լայն տեսականի` թափանցիկ, էքստրա թափանցիկ ապակիներ, գունավոր ապակիներ, ձևավոր, հայելապատ, ներկած ապակիներ: Մի խոսքով` հասարակ ապակիներից մինչև գեղարվեստական լուծումներով դեկորացիաներ ու կոնստրուկցիաներ, և ձեր հարմարավետ ու գեղեցիկ ինտերիերը պատրաստ է: Առավել ևս` «ԳԼԱՍՍ-ՄԵՍ»-ն առաջարկում է ապակու կորացում` ցանկացած ֆակտուրայի և գույնի, ցանկացած տրամագծով և կաղապարով: Այնպես որ` «ԳԼԱՍՍ-ՄԵՍ»-ի ապակիներով աշխատելիս դիզայների երևակայությունը կարող է ձգվել անսահման:

Հայելիներ. սա բոլորովին այլ աշխարհ է «ԳԼԱՍՍ-ՄԵՍ»-ում: Նախ դարձյալ` պարզ հալելիներից մինչև գեղեցիկ դեկորներ տան ցանկացած սենյակի կամ հատվածի համար: Հաշվի առնելով հայելու մոգական ազդեցությունը մարդու ներաշխարհի ու կոմֆորտի վրա` ընկերության մասնագետներին ստիպում է շատ հետաքրքիր աշխատանք կատարել ու յուրօրինակ տարբերակներ ստեղծել, որոնք նաև էսթետիկ մեծ բավականություն կպատճառեն: Կարող եք ընտրել ավազահարված, գեղեցիկ նախշերով կամ լուսավորվող տեսակները, եթե ուզում եք սենյակը ավելի լուսավոր ու հյուրընկալ դարձնել: Տարբերվող ճաշակը ստիպում է կանգ առնել դեկորատիվ հայելիների շուրջ: Ինտերիերի էլիտար և էլեգանտ ոճը կարող եք շատ լավ ապահովել հայլե սալիկներով… Պետք է պարզապես տեսնել և ընտրել:

Վիտրաժներ. ավելորդ է ասել, որ ինտերիերի շքեղությունը, նրբագեղությունը, կամ ցանկացած այլ գեղագիտական որակ լրացվում է վիտրաժների միջոցով: «ԳԼԱՍՍ-ՄԵՍ»-ը հնարավորություն է տալիս օգտվել վիտրաժային անկրկնելի աշխատանքներից, որոնք դուրս են բերում ստանդարտ լուծումների սահմաններից: «ԳԼԱՍՍ-ՄԵՍ»-ում առաջարկում են վիտրաժներ դռների, պատուհանների, միջնապատերի, առաստաղների, խոհանոցային կահույքի համար, ինչպես նաև վիտրաժե գմբեթներ, ջահեր: Գույներ, վառ տրամադրություն ու կենդանություն ձեր միջավայրում: Էլ ինչ է պետք ավելին:

Ֆացետե դռներ. Ֆացետ կամ թեք տաշվածք` ապակու, հայելու եզրը հղկվում և փայլեցվում է համապատասխան անկյան տակ: Սա ապակու գեղարվեստական մշակման տարբերակներից մեկն է, որ սովորական ապակուն հաղորդում է կենդանի շունչ. ֆացետի կիրառման շնորհիվ ապակու շուրջ ստեղծվում է յուրահատուկ լուսային խաղ: «ԳԼԱՍՍ-ՄԵՍ»-ն առաջարկում է ապակու գեղարվեստական մշակման ֆացետային տարբերակներ, որոնք դռներին կտան հետաքրքիր ու գեղարվեստական նուրբ լուծումներ: Սա իսկապես շատ հետաքրքիր ոճ է ստեղծում ինտերիերում, իսկ ընկերությունը բավական լայն տեսականի է ներկայացնում` ամենատարբեր նախասիրությունների համար:

Ֆուրշետի աքսեսուարներ. Թե ինչ նշանակություն կարող են ունենալ «ԳԼԱՍՍ-ՄԵՍ»-ում պատրաստված ֆուրշետային տակդիրները, շատ լավ կարող են հասկանալ ու գնահատել ֆուրշետներ կազմակերպող ընկերությունները կամ առանձին անհատներն ու առավել ևս` սեղանները ձևավորող մասնագետները: Այստեղ ընդունվում են ֆուրշետային տակդիրների անհատական պատվերներ` ձեր տրված չափսերով, նախընտրելի գույնով, հայելուց, ապակուց, օրգանական ապակուց և այլն: Ֆուրշետային տակդիրները կարող են լինել նաև մի քանի հարկանի, ինչը թույլ է տալիս մեծացնել օգտագործվող տարածքը` մատուցումը դարձնելով առավել արդյունավետ: Իսկ հատուկ ֆուրշետների համար պատրաստված հայլեպատ սեղանները ձեր աշխատանքին կտան ոչ ստանդարտ տեսք:

«ԳԼԱՍՍ-ՄԵՍ»-ը կարող է բավական հետաքրքիր լինել նաև կահույք արտադրող ընկերություններին, քանի որ կահույքի համար ևս առաջարկվում են բարձրորակ լուծումներ:

Իսկ բոլոր դեպքերում ցուցաբերվում է համալիր մոտեցում պատվիրատուի առաջադրած խնդրին` մանրակրկիտ վերլուծելով ու լավագույն տարբերակը առաջարկելով նրան:

Այս խորագրի վերջին նյութերը