Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է առաջնագծի զորամաս
Հունվարի 23-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է Ադրբեջանի բանակի 1-ի կորպուսի՝ առաջնագծին մոտ տեղակայված զորամասերից մեկը:Այցի մասին այսօր՝ հունվարի 24-ին, հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարին այցի ընթացքում ուղեկցում են այդ երկրի նախագահի իրավապահ մարմինների հետ տարվող աշխատանքներ և ռազմական հարցերով օգնական Ֆուադ Ալեսգերովը, Ադրբեջանի ՊՆ տեղակալ, ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը:
Ադրբեջանի նախագահի օգնականին և ՊՆ հրամկազմին զորամասում ուղեկցում է Ադրբեջանի ԶՈւ 1-ին բանակային կորպուսի (շտաբը՝ Բարդա) հրամանատար, գեներալ-մայոր Հիքմեթ Հասանովը:
Այցից հրապարակված լուսանկարներից մեկում երևում է իսրայելական արտադրության, Ադրբեջանում հավաքվող Aerostar տիպի անօդաչու թռչող սարք: Ադրբեջանում այդ սարքերից հավաքում են դեռևս 2011-12 թթ. սկսած:
Aerostar-ը իսրայելական Aeronautics ընկերության արտադրած անշարժ թևով միջին ԱԹՍ է։ Սարքը կարող է աշխատել GPS և իներցիալ նավիգացիայով։ Ունի ավտոնոմ առաջադրանքներ կատարելու հնարավորություն` նախապես կազմված ծրագրի համաձայն։
Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է առաջնագծի զորամաս
Հունվարի 23-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է Ադրբեջանի բանակի 1-ի կորպուսի՝ առաջնագծին մոտ տեղակայված զորամասերից մեկը: Այցի մասին այսօր՝ հունվարի 24-ին, հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարին այցի ընթացքում ուղեկցում են այդ երկրի նախագահի իրավապահ մարմինների հետ տարվող աշխատանքներ և ռազմական հարցերով օգնական Ֆուադ Ալեսգերովը, Ադրբեջանի ՊՆ տեղակալ, ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը:
Ադրբեջանի նախագահի օգնականին և ՊՆ հրամկազմին զորամասում ուղեկցում է Ադրբեջանի ԶՈւ 1-ին բանակային կորպուսի (շտաբը՝ Բարդա) հրամանատար, գեներալ-մայոր Հիքմեթ Հասանովը:
Այցից հրապարակված լուսանկարներից մեկում երևում է իսրայելական արտադրության, Ադրբեջանում հավաքվող Aerostar տիպի անօդաչու թռչող սարք: Ադրբեջանում այդ սարքերից հավաքում են դեռևս 2011-12 թթ. սկսած:
Aerostar-ը իսրայելական Aeronautics ընկերության արտադրած անշարժ թևով միջին ԱԹՍ է։ Սարքը կարող է աշխատել GPS և իներցիալ նավիգացիայով։ Ունի ավտոնոմ առաջադրանքներ կատարելու հնարավորություն` նախապես կազմված ծրագրի համաձայն։
Աղբյուրը՝ razm.info