Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանություն ծառայությունը նախատեսում է հանրապետության ավտոճանապարհները կահավորել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների հայտնաբերման ավտոմատ համակարգով, որը հնարավորություն կտա ճանապարհներին տեղադրված տեսախցիկների տեսադաշտում հայտնված տրանսպորտային միջոցների հոսքում հայտնաբերել և նույնականացնել այն տրանսպորտային միջոցները, որոնք կատարել են ճանապարհային երթևեկության կանոնների հետևյալ խախտումները
- սահմանված արագության գերազանցում.
- լուսացույցի կարմիր ազդանշանի պահանջները չկատարելը.
- հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալը.
- կանգառի և կայանման կանոնների խախտումները.
- ճանապարհային նշանների պահանջները չկատարելը
- ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը
Խախտումների յուրաքանչյուր դեպքի համար համապատասխան տվյալները պետք է ուղարկվեն տվյալների մշակման կենտրոն, որտեղ պետք է կազմվի ու տպագրվի վարչական իրավախախտման արձանագրություն (այն պետք է պարունակի ճանապարհային երթևեկության կանոնները խախտող տրանսպորտային միջոցի նկարները) և համապատասխան որոշում:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է