Թուրքիայի Հաքքարի նահանգը «անվտանգության հատուկ գոտի» է հայտարարվել
Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» (PKK) զինյալների դեմ գործողություններ իրականացնելու համար հունվարի 24-ից հայտարարվել է «անվտանգության հատուկ գոտի»: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
«Անվտանգության հատուկ գոտին» տարածվում է Հաքքարի նահանգի Չուքուրջա, Շեմդինլի, Յուքսեքովա գավառների 31 քաղաքներում և գյուղերում:
Ըստ թուրքական «Հյուրիեթ» պարբերականի՝ հունվարի 22-ին Իրաքի հյուսիսային հատվածներից PKK-ի զինյալները ականանետով կրակել են Չուքուրջա նահանգի բազաներից մեկի վրա, արդյունքում վիրավորվել է 3 թուրք զինծառայող:
Թուրքիայի որևէ մի նահանգում կամ գավառում «անվտանգության հատուկ գոտի» հայտարվելու դեպքում առանց թույլտվությանարգելվում է ելքերն ու մուտքերը տվյալ նահանգ, գավառ: Այդ որոշման անհրաժեշտությունը հայտնում է կամ ներքին գործերի նախարարությունը, կամ ԶՈւ գլխավոր շտաբը, սակայն վերջնական որոշումը ընդունում է կամ նախարարների խորհուրդը, կամ շտապ լինելու դեպքում տվյալ նահանգի նահանգապետարանը:
Թուրք ուժայինների և PKK-ի զինյալների բախումները հարաբերական դադարից հետո վերսկսել են 2015-ի ամռանից: Դրանց ներգրավված են զինված ուժերը, ժանդարմերիան, ոստիկանության հատուկ ուժերը: Բախումները առավել ակտիվ են քրդերով բնակեցված արևելյան և հարարևելյան նահանգներում:
Թուրքիայի Հաքքարի նահանգը «անվտանգության հատուկ գոտի» է հայտարարվել
Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» (PKK) զինյալների դեմ գործողություններ իրականացնելու համար հունվարի 24-ից հայտարարվել է «անվտանգության հատուկ գոտի»: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
«Անվտանգության հատուկ գոտին» տարածվում է Հաքքարի նահանգի Չուքուրջա, Շեմդինլի, Յուքսեքովա գավառների 31 քաղաքներում և գյուղերում:
Ըստ թուրքական «Հյուրիեթ» պարբերականի՝ հունվարի 22-ին Իրաքի հյուսիսային հատվածներից PKK-ի զինյալները ականանետով կրակել են Չուքուրջա նահանգի բազաներից մեկի վրա, արդյունքում վիրավորվել է 3 թուրք զինծառայող:
Թուրքիայի որևէ մի նահանգում կամ գավառում «անվտանգության հատուկ գոտի» հայտարվելու դեպքում առանց թույլտվության արգելվում է ելքերն ու մուտքերը տվյալ նահանգ, գավառ: Այդ որոշման անհրաժեշտությունը հայտնում է կամ ներքին գործերի նախարարությունը, կամ ԶՈւ գլխավոր շտաբը, սակայն վերջնական որոշումը ընդունում է կամ նախարարների խորհուրդը, կամ շտապ լինելու դեպքում տվյալ նահանգի նահանգապետարանը:
Թուրք ուժայինների և PKK-ի զինյալների բախումները հարաբերական դադարից հետո վերսկսել են 2015-ի ամռանից: Դրանց ներգրավված են զինված ուժերը, ժանդարմերիան, ոստիկանության հատուկ ուժերը: Բախումները առավել ակտիվ են քրդերով բնակեցված արևելյան և հարարևելյան նահանգներում:
Աղբյուրը՝ razm.info