Աշխարհ

23.01.2018 16:45


Թուրքիան Ռուսաստանին ոչ մի երաշխիք չի տվել «Ձիթենու ճյուղ» օպերացիայի հարցում

Թուրքիան Ռուսաստանին ոչ մի երաշխիք չի տվել «Ձիթենու ճյուղ» օպերացիայի հարցում
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը անդրադարձել է այն խոսակցություններին, ըստ որոնց՝ պաշտոնական Անկարան Ռուսաստանին իբր երաշխիքներ է տվել, թե Սիրիայում քրդերի դեմ սկսված «Ձիթենու ճյուղ» օպերացիան սահմանափակվելու է միայն Աֆրին շրջանով:
Միջանկյալ նշենք, որ Անկարան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություններ:
Թուրքական «NTV» լրատվամիջոցը, հղում անելով Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրներին, նշում է, որ նման երաշխիքներ Թուրքիան Ռուսաստանին չի տվել:
Ավելի վաղ ռուսական «Коммерса́нтъ» թերթը գրում էր, որ Անկարան Ռուսաստանին խոստացել է, իր զինուժի գործողությունները չեն ընդլայնվի Աֆրինի սահմաններից դուրս:
Թուրքիայի արտգործնախարարությունը նաև անդրադարձել է Սոչիում Սիրիայի հարցով կայանալիք ժողովին: Անկարան մեկ անգամ ևս առաջ է քաշել այն պնդումը, որ այդ ժողովին չպետք է մասնակցի Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (ԺՄԿ-PYD)-ը:
Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը