Լրահոս

05.02.2010 09:58


Վ.Կարապետյան.«Իմ կարծիքով Տեր–Պետրոսյանը մեծ արիություն ցուցաբերեց....»

Վ.Կարապետյան.«Իմ կարծիքով Տեր–Պետրոսյանը մեծ արիություն ցուցաբերեց....»

-Լևոն Տեր-Պետրոսյանը գնում էր հարցի կարգավորման հայտնի տարբերակին, որը այն պահին իր տեսակետից լավագույնն էր և ապահովում էր Լեռնյին Ղարաբաղի  ժողովրդի անվտանգությունն ուբխում էր մեր ժողովրդի շահերից։ Իմ հասկանալով, այդ ծրագիրը շատ նման է այսօրվա Կիպրոսի մոդելին։ Իմ պատկերացմամբ իր ծրագիրը հենց նման մոդելի ստեղծումն էր։ Այդ ընթացքում հայտնի ուժերը հայտնեցին անհմաձայնություն  և առաջ քաշվեց ծրագիր, որի համաձայն հավատում էին, որ անմիջապես Ղարաբաղը կարող էր անկախություն ստանալ։ Իմ կարծիքով Տեր-Պետրոսյանը մեծ արիություն ցուցաբերեց զիջելով տեղը այն ուժերին, որոնց՝ ժողովրդին ներկայցված ծրագիրը, համանայնդեպս,  ավելի շահակեն պետք է լիներ Ղարաբաղի համար,-«7օր»-ի հետ զրույցում տարիների հեռվից գնահատելով 1988թ.-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարակը՝ ասել է  ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը։

Նար խոսքերով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հնարավորթյուն է ընձեռել այդ քաղաքական ուժին  օգտագործելու իր տեսլականը։

-Անցավ 12 տարի և այդ քաղաքական ուժը որոևէ նպատակի չի հասել, այլ  հասել է մի բանի, որ եթե 1998թ.-ին Հայաստանի և Ադրբեջանի ուժերը համապատասխան էին և մենք շատ ուժեղ դիրքերից էինք սեղան նստած, ապա այսօր մեր ռազմական բյուջեն 7-8 անգամ նվազ է  Ադրբեջանի ռազմական բյուջեից, իսկ մեր տնտեսությունը 15 % անկում է ապերլ, հակառակ Ադրբեջանի տնտեսության վերելքին։ Մեր բանակցային դիրքերը շատ   թուլացել են։ Հետևաբար ես կիսում եմ Տեր-Պետրոսյանի այն խոսքը, երբ ասել էր, թե այն ինչ մենք ուզում ենք և ստանալու ենք այսօր, վաղը՝ ուզելու ենք ու մեզ չեն տա,-հավելել է Վլադիմիր Կարապետյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը