Աշխարհ

22.01.2018 17:07


The Times. Հայտնի է, թե ինչի համար է Մոուրինյոն հրաժարվել Մխիթարյանի ծառայություններից

The Times. Հայտնի է, թե ինչի համար է Մոուրինյոն հրաժարվել Մխիթարյանի ծառայություններից

Հայտնի է դարձել, թե ինչու է «Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրաժարվել «կարմիր սատանաներ»-ի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններից: Այս մասին հաղորդում է The Times-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ պորտուգալացի մասնագետի կարծիքով Մխիթարյանը ֆիզիկապես այդքան էլ ուժեղ չէ ու չի համապատասխանում անգլիական թիմին: Բացի այդ Ժոզեին դուր չի եկել այն փաստը, որ 29-ամյա ֆուտբոլիստը ոչ մի կերպ չի կարողանում հաղթահարել իր վրա եղած ճնշումը:

Միևնույն ժամանակ, հաղորդվում է, որ առաջիկա 24 ժամվա ընթացքում Մխիթարյանը պաշտոնապես կդառնա Լոնդոնի «Արսենալ»-ի խաղացող:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը