Լրահոս

05.02.2010 09:48

Խորհրդակցություն նվիրված ԼՂՀ Օդային օրենսգրքի մշակմանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ փետրվարի 4-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված ԼՂՀ Օդային օրենսգրքի մշակման հետ կապված հարցերին:
Զեկույցով հանդես է եկել ԼՂՀ վարչապետի խորհրդական Դմիտրի Ադբաշյանը:
Ծավալված քննարկումների ընթացքում երկրի ղեկավարը նշել է, որ Օդային օրենսգրքի մշակումը և ընդունումը հանդիսանում է ավիացիայի գործունեության կարևորագույն հիմքերից մեկը, և այս համատեքստում ակնկալում է գործադիր և օրենսդիր իշխանությունների միջև սերտ համագործակցություն, որի արդյունքում հանրապետությունը պետք է ունենա միջազգային չափանիշներին համապատասխան Օդային օրենսգիրք:
Խորհրդակցությանը ներկա են եղելԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։