Լրահոս

04.02.2010 18:15


Ռիչարդ Կիրակոսյան. «...միգուցե Հայաստանը հաջորդ անգամ ինքը նախապայմաններ թելադրելու կարիք կունենա»

Ռիչարդ Կիրակոսյան. «...միգուցե Հայաստանը հաջորդ անգամ ինքը նախապայմաններ թելադրելու կարիք կունենա»

-Թուրքիայի ռազմավարությունն իրական ռազմավարություն չէ։ Նույնիսկ ապրիլից հետո Թուրքիան չգիտի, թե ինչ է ցանկանում անել։ Հայաստանի ղեկավարության համար իրական մարտահրավերն այն է, որ Թուրքիայի կառավարությունը դեռ որոշում չի կայացրել։ Այս անկանխատեսելիությունը շատ ավելի ծանր է,- «Հայացք» ակումբում ասել է ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։

Նա նշել է, որ եթե Թուրքիան ձախողվի այս գործընթացում, ապա երկու լուծում կլինի։ Նախ նրանք հարաբերությունների կարգավորմանն ուղղված հետագա քայլեր կանեն, ինչն ավելի դժվար կլինի։ Երկրորդ՝ հնարավոր է, որ եթե այս անգամ Թուրքիան ձախողվի, միգուցե Հայաստանը հաջորդ անգամ ինքը նախապայմաններ թելադրելու կարիք կունենա։

Նա նշել է նաև, որ Օբամայի կողմից ցեղասպանություն բառն արտասանելով գործընթացը դեռևս չի վերջանում։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը