ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար. «Այսօր հավանական չեմ համարում ռազմական գործողությունների վերսկսումը»
Այսօր «7օր»-ը ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՅԴ խմբակցության անդամ Արթուր Աղաբեկյանից հետաքրքրվել է, թե որքանով է այսօր հավանական համարում Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսումը, և որքանով է «ֆուտբոլային» դիվանագիտությունը խթանել դա։
-Այսօր հավանական չեմ համարում ռազմական գործողությունների վերսկսումը, իսկ «ֆուտբոլային» դիվանգիտությունը ոչ մի առնչություն չունի ԼՂ-ի կոնֆլիկտի լուծման հետ, և չեմ կարծում՝ դա որևիցե կերպ ազդել է այդ հարաբերությունների վրա։ Համենայնդեպս, դա չի նկատվում ո՛չ ԼՂ-ում, ո՛չ եռանախագահների կողմից կազմակերպված քննարկումներում,- պատասխանել է Ա. Աղաբեկյանը.
-Պատերազմ լինում է, երբ հակամարտող կողմերից մեկը պատրաստ չի լինում ռազմական գործողություններին։ Եթե ռազմական գործողությունները չեն վերսկսվել, ուրեմն դրանց պատրաստ են հակամարտող երկու կողմերը։Այլ հարց է, թե ով ինչին է պատրաստ։ Այսօր հայկական կողմը պատրաստ է լիարժեք պաշտպանության, դրա համար հարձակողական ռազմական գործողություններ ադրբեջանական կողմը չի սկսում։
Իսկ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները, Ա. Աղաբեկյանի խոսքերով, միշտ էլ հնչել են, պարզապես սկզբնական շրջանում դրանք եղել են միայն ադրբեջաներեն ու ներքին սպառման համար, իսկ հետագայում սկսել են հնչել նաև Ադրբեջանին բարեկամ, գործընկեր և Ադրբեջանում ֆինանսական շահեր ունեցող երկրների դիվանագետների համար։
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար. «Այսօր հավանական չեմ համարում ռազմական գործողությունների վերսկսումը»
Այսօր «7օր»-ը ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՅԴ խմբակցության անդամ Արթուր Աղաբեկյանից հետաքրքրվել է, թե որքանով է այսօր հավանական համարում Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսումը, և որքանով է «ֆուտբոլային» դիվանագիտությունը խթանել դա։
-Այսօր հավանական չեմ համարում ռազմական գործողությունների վերսկսումը, իսկ «ֆուտբոլային» դիվանգիտությունը ոչ մի առնչություն չունի ԼՂ-ի կոնֆլիկտի լուծման հետ, և չեմ կարծում՝ դա որևիցե կերպ ազդել է այդ հարաբերությունների վրա։ Համենայնդեպս, դա չի նկատվում ո՛չ ԼՂ-ում, ո՛չ եռանախագահների կողմից կազմակերպված քննարկումներում,- պատասխանել է Ա. Աղաբեկյանը.
-Պատերազմ լինում է, երբ հակամարտող կողմերից մեկը պատրաստ չի լինում ռազմական գործողություններին։ Եթե ռազմական գործողությունները չեն վերսկսվել, ուրեմն դրանց պատրաստ են հակամարտող երկու կողմերը։ Այլ հարց է, թե ով ինչին է պատրաստ։ Այսօր հայկական կողմը պատրաստ է լիարժեք պաշտպանության, դրա համար հարձակողական ռազմական գործողություններ ադրբեջանական կողմը չի սկսում։

7or.am