Աշխարհ

21.01.2018 14:27


Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ գնդապետ

Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ գնդապետ

Հունվարի 20-ին ադրբեջանական Moderator.az կայքը հայտնել է, որ «ծառայողական պարտականությունները կատարելիս» սպանվել է Ադրբեջանի բանակի գնդապետ Ալիև Ռահիմ Ահմադ օղլուն (Əliyev Rahim Əhməd oğlu)։ Գնդապետի թաղումը հունվարի 21-ին է։

Նյութը ավելի ուշ հեռացվել է այդ կայքից, սակայն դեռևս պահպանվել է «Գուգլ» որոնողական համակարգի հիշողությունում («քեշ»)։

Ադրբեջանի ՊՆ-ն առայժմ որևէ կերպ չի մեկնաբանել միջադեպը։ Ըստ սոցցանցերում շրջանառվող հիմնական վարկածի՝ զինծառայողը սպանվել է ականի պայթյունից։

Այս վարկածի դեմ է խոսում Ադրբեջանի ՊՆ-ին մոտ կանգնած սոցցանցային էջերից մեկի համակարգողը։

Ադրբեջանակն ռազմական էջի ադմին Թոֆիգ Շահմուրադովը նշում է, որ գնդապետը ականի պայթյունից չի մահացել․ 20,01,2018

Ադրբեջանական ռազմական էջի ադմին Թոֆիգ Շահմուրադովը նշում է, որ գնդապետը ականի պայթյունից չի մահացել․ 20․01․2018

«ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում Ադրբեջանի բանակին նվիրված էջերից մեկում էլ նշվում է, որ գնդապետը մահացել է «ինժեներական աշխատանքներ կատարելիս։

ՎԿոնտակտեում Ադրբեջանի բանակին նվիրված էջում գրում են, որ գնդապետը մահացել է ինժեներական աշխատանք կատարելիս․ 20․01․2018

Սոցցանցերում հայտնված տվյալների համադրությունից կարելի է մեծ հավանականությամբ ենթադրել, որ սպանված գնդապետը եղել է 2016 թ․ Ապրիլյան պատերազմի ընթացքում «Լելե թեփե» կոչվող բարձունքի գրավման գործողության ինժեներական գծով պատասխանատուն։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը