Լրահոս

04.02.2010 17:40


Թուրքիայի ԱԳՆ մամլո խոսնակ. «Թուրքիան միջամտելու է ղարաբաղյան հիմնահարցին»

Թուրքիայի ԱԳՆ մամլո խոսնակ. «Թուրքիան միջամտելու է ղարաբաղյան հիմնահարցին»

«Թուրքիան հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, և ոչ մեկը չի կարող մեզ ասել, «թե ինչու եք միջամտում ղարաբաղյան հիմնահարցին»,-հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Բուրաք Օզյուգերգինը։ Նա նշել է, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումը հնարավոր է, եթե հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումն ու ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը ընթանան զուգահեռաբար։ Նա ևս մեկ անգամ շեշտել է Թուրքիայի դիրքորոշումը՝ այս երկու գործընթացները փոխշաղկապված են։

Ըստ «Անադոլու»-ի

Այս խորագրի վերջին նյութերը