Լրահոս

04.02.2010 17:38

Քաղաքագետ. «Երկու գործոն կա, որոնց համադրումով իսկապես կարող է լուրջ ընդդիմություն լինել»

Քաղաքագետ. «Երկու գործոն կա, որոնց համադրումով իսկապես կարող է լուրջ ընդդիմություն լինել»

-Հայաստանում իսկական ընդդիմություն կա, բայց  կառուցվածքային տեսք չունի։  Հայաստանն այդ պոտենցիալն ունի։ Այնպես չէ, որ Հայաստանն ամլացած է քաղաքական առումով։ Դժբախտաբար, երկիրը կենցաղային շատ ծանր վիճակում է, և քաղաքականությամբ հետաքրքրվող գրագետ մարդիկ չեն ուզում խառնվել սրան, որովհետև չեն ուզում այս պղտոր ջրերի մեջ մտնել։ Ես հեռանկար տեսնում եմ։ Այլ տարբերակ չկա, այլապես կկործանվենք,-մամլո ասուլիսի ժամանակ խոսելով Հայաստանում նոր ընդդիմադիր որակների ձևավորման մասին՝ ասել է «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը։

Նրա խոսքերով՝ ՀԱԿ-ը և Դաշնակցությունն առանձին հարցերում ընդդիմադիր կեցվածք ունեն, բայց դրանով չի կարող իրական ընդդիմություն ձևավորվել։

-Երկու գործոն կա, որոնց համադրումով իսկապես կարող է լուրջ ընդդիմություն լինել։ Դրանք սոցիալական արդարության և Ղարաբաղի հարցերն են։ Այս երկուսի ճշգրիտ համադրումով կարելի է իսկական ընդդիմություն դառնալ։ Գաղափարն այնպիսին պետք է լինի, որ յուրաքանչյուրի համար ընդունելի դառնա,-նշել է Ռուբեն Հակոբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։