ՀՀ կառավարությունը նախընտրական օրենսդրական նախաձեռնությո՞ւն է տարել խորհրդարան
ՀՅ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը «7օր»-ին ասել է, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի փաթեթն, ըստ էության, նախընտրական օրենսդրական նախաձեռնություն է։
-Այդպիսով քաղաքական մեծամասնությունը ցանկանում է փող աշխատելու հնարավորություն տալ գյուղապետերին, համայնքապետերին և նաև լրացուցիչ լծակ վերջիններիս կողմից ընտրողներին ճնշելու համար, քանի որ գաղտնիք չէ, որ ընտրական գործընթացներում համայնքների ղեկավարները լայնորեն կիրառում են ճնշման այնպիսի միջոց, ինչպիսիք են կուտակված պարտքերը, պետության առջև քաղաքացիների հարկային պարտավորությունները,- ասել է Ա. Նռանյանը,- սա լրացուցիչ միջոց է թե՛ իրենց ՏԻՄ ղեկավարների համար գումար վաստակելու, թե՛ նաև վերջիններիս կողմից համապատասխան ձայներ ապահովելու համար։
Ա. Նռանյանը քաղաքական մեծամասնությանն առաջարկել է ոչ թե 15 օրով հետաձգել այդ օրինագծի քվեարկությունը, այլ ընդհանրապես հանել այս գումարման ԱԺ-ի օրակարգից և այս հարցին անդրադառնալ 2012-ից հետո.
-Իսկ եթե քաղաքական մեծամասնությունը շարունակի պնդել այս օրինագծի ընդունումը, ապա միանշանակ է, որ 2011-ից նոր հարկերի ներմուծումը, ՏԻՄ մարմինների կողմից «տնտեսական քաղաքականություն» իրականացնելու հնարավորության ընձեռումը նպատակ ունեն կանխորոշել 2012թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

7or.am