Լրահոս

04.02.2010 17:07


Ռ. Հակոբյան. «Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, միայն մեր թշնամին կցանկանար մեզ»

Ռ. Հակոբյան. «Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, միայն մեր թշնամին կցանկանար մեզ»

«Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը մամլո ասուլիսի ժամանակ ասել է, որ արտաքին քաղաքական բուռն քննարկումների ֆոնին ներքաղաքական կյանքն անտեսվել է։

-Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, միայն մեր թշնամին կցանկանար մեզ, որովհետև Հայաստանն իմունային համակարգը, դիմադրողականությունը կորցրել է։ Հայաստանն այս ներքին որակով չի կարող այն արհավիրքներին դիմակայել, որոնք սպասվում են, և ես դա տեսնում եմ,-նշել է նա։

Նրա խոսքերով՝ ընդդիմությունը գրեթե չի բարձրացնում սոցիալական խնդիրները։

-Կարծում եմ, որ եթե հայ-թուրքական հարաբերությունների այս ընթացքը ՀԱԿ-ի սրտով չլիներ, նա շատ ակտիվ կլիներ։ Երկար տարիներ լինելով քաղաքականության մեջ՝ ծանոթ եմ տեսակետների ու գաղափարների, և ՀՀ իշանությունների այս կեցվածքը սկզբունքային առումով լիուլի համապատասխանում է ՀԱԿ-ի կեցվածքին,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը