Աշխարհ

19.01.2018 18:16


«Ման. Յունայթեդ»-ի ղեկավարությանն ասել եմ, թե ինչու եմ Սանչեսին ցանկանում տեսնել թիմում. Մոուրինյո

«Ման. Յունայթեդ»-ի ղեկավարությանն ասել եմ, թե ինչու եմ Սանչեսին ցանկանում տեսնել թիմում. Մոուրինյո

«Ման. Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Լոնդոնի «Արսենալ»-ի վինգեր Ալեքսիս Սանչեսի հնարավոր տրանսֆերն «Օլդ Թրաֆորդ»:

«Մարդիկ կարծում են, որ մարզիչները մասնակցում են տրանսֆերային բանակցություններին, բայց ամեն ինչ կախված է ակումբներից: Ես նման քննարկումների չեմ մասնակցում, այլ ուղղակի սպասում եմ նորությունների: Ես կզրուցեմ ձեզ հետ, եթե մենք գնենք Սանչեսի տրանսֆերը, կասեմ, թե ինչ կարող է նա տալ մեր թիմին: Սանչեսը դեռ «Արսենալ»-ի ֆուտբոլիստ է, հետևաբար իմաստ չեմ տեսնում ինչ-որ բան քննարկել ձեզ հետ:

Իմ մասնակցությունը բանակցություններին սահմանափակվում է նրանով, որ ես ակումբի ղեկավարությանն ասել եմ, թե ինչու եմ ցանկանում Սանչեսին տեսնել «Ման. Յունայթեդ»-ում»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը