Աշխարհ

19.01.2018 14:04


Թուրքիայում 6-րդ անգամ երկարաձգվել է արտակարգ դրությունը

Թուրքիայում 6-րդ անգամ երկարաձգվել է արտակարգ դրությունը

2016 թվակինի հուլիսի 15-ին տեղի ունեցած զինված հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում հայտարարված արտակարգ դրությունը արդեն 6-րդ անգամ է երկարաձգվել:

Ըստ թուրքական «Gazetekarinca.com» լրատվական կայքի՝ խորհրդարանի լիագումար նիստում հաստատվել է արտակարգ դրությունը ևս 3 ամսով երկարաձգելու կառավարության ներկայացրած առաջարկը: Այսպիսով հունվարի 19-ից սկսած ևս 3 ամիս Թուրքիայում կշարունակվի արտակարգ դրությունը:

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի պատճառով Թուրքիայում 272 քաղաքացի էր զոհվել, 2.194 -ը՝ վիրավորվել: Դեպքից ընդամենը օրեր անց՝ հուլիսի 21-ին երկրում եռամսյա արտակարգ դրություն հայտարարվեց, որը արդեն 6-րդ անգամ է երկարաձգվում: Արտակարգ դրության ընթացքում ողջ երկրով մեկ տեղի են ունեցել զանգվածային ձերբակալություններ, փակվել են բազմաթիվ ընդդիմադիր թերթեր ու հեռուստաալիքներ, հեղաշրջման կազմակերպման մեջ մեղադրվող Ֆեթուլահ Գյուլենի ղեկավարած գյուլենական համայնքի հետ առնչության մեջ կասկածվող տասնյակ հազարավոր պետական ծառայողներ ազատվել են աշխատանքից:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը