Վաշինգտոնը Թուրքիային կոչ է արել Աֆրինում օպերացիա չիրականացնել
ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել ռազմական գործողություններ չսկսել սիրիական Աֆրին շրջանում: Նշենք, որ վերջինս գտնվում է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ:
Թուրքական «Ihlas» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ նա հարկ է համարել, որ Թուրքիան տարածաշրջանում պայքարը կենտրոնացնի «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ: Նրա խոսքերով՝ այժմ անհրաժեշտություն չկա, որ Թուրքիան ռազմական միջամտություն իրականացնի Աֆրինում:
Պաշտոնական Անկարան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն: Թուրքիայի համոզմամբ՝ Սիրիայի նրանք հանդիսանում են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) թևերից մեկը:
Հիշեցնենք, որ թուրքական լրատվամիջոցներում ավելի վաղ նշվել էր, որ, ԱՄՆ-ն Սիրիայի քրդական ուժերից պատրաստվում է նոր զորախումբ ստեղծել: Ի պատասխան դրան, Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները սպառնացին Սիրիայի քրդաբնակ շրջաններում ռազմական գործողություններ սկսել:

Աղբյուրը` Ermenihaber.am