Մամեդյարով․ Համանախագահները մի շարք կրեատիվ առաջարկներ են ներկայացրել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մի շարք կրեատիվ առաջարկներ են ներկայացրել ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ, երեկ Կրակովում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Վերջինիս խոսքով, նախ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի, ապա նրանց մասնակցությամբ՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունները տևել են շուրջ վեց ժամ:
«Ներկայացված առաջարկների հիման վրա քննարկումները շարունակելու համար համանախագահները փետրվարի սկզբին կայցելեն տարածաշրջան: Ըստ էության, հանդիպումներն անցել են դրական մթնոլորտում, հիմնական մոտեցումն է՝ կարգավորման ուղղությամբ առաջընթացի, խաղաղության ու կայունության համար անհրաժեշտ է շարունակել առավել ինտենսիվ, բովանդակալից ու տրամաբանական բանակցությունները», - ասել է Մամեդյարովը:

Աղբյուրը՝ Ազատություն