Ռուսաստանում հային մեղադրում են միայնակ կանանց բռնաբարելու համար
ԺելեզնոգորսկումՀայաստանի քաղաքացին ձերբակալվել է կողոպուտի, բռնություն գործադրելու և սեռական բնույթի գործողություններ կատարելու համար, հաղորդում է ՌԴ Քննչական կոմիտեի Կուրսկի մարզի վարչության կայքը։
Քննության վարկածով` կասկածյալը, որի անունը չի նշվում, «ՎԱԶ-2110» մակնիշի անձնական ավտոմեքենայով մարդկանց է տեղափոխել Ժելեզնոգորսկ քաղաքում։ Նա իր տրանսպորտային միջոցով հետապնդել է կանանց` սեռական բնույթի գործողություններ կատարելեու մտադրությամբ։
Այսպես, 2018թ-ի հունվարի 3-ի լույս 4-ի գիշերը, հետապնդելով զոհին, Ժելեզնոգորսկի բազմաբնակարանային շենքերից մեկի վերելակում հարձակվել է 29-ամյա կնոջ վրա, բռնաբարել նրան։
Մեկ ժամվա ընթացքում նա կրկին նկատել է տուն գնացող կնոջ և, որոշել կատարելով նույնանման հանցագործություն, շենքի վերելակում հարձակվել է նրա վրա, սակայն, վախենալով, հրաժարվել է սեռական բնույթի գործողություններ կատարելուց և գողացել նրա բջջային հեռախոսը։
Այդ հանցագործությունները կատարելուց հետո չարագործը հեռացել է Ժելեզնոգորկսից և ձերբակալվել Մոսկվայի շրջանի ոստիկանության աշխատակիցների կողմից։
Տուժածները ճանաչել են կասկածյալին։ Հայաստանի քաղաքացին կալանքի տակ է, նրան պետք է մեղադրանքներ առաջադրեն։ Քննությունը հիմքեր ունի ենթադրելու, որ վերոնշյալներով զոհերի քանակը չի սահմանափակվում։
Ռուսաստանում հային մեղադրում են միայնակ կանանց բռնաբարելու համար
Ժելեզնոգորսկում Հայաստանի քաղաքացին ձերբակալվել է կողոպուտի, բռնություն գործադրելու և սեռական բնույթի գործողություններ կատարելու համար, հաղորդում է ՌԴ Քննչական կոմիտեի Կուրսկի մարզի վարչության կայքը։
Քննության վարկածով` կասկածյալը, որի անունը չի նշվում, «ՎԱԶ-2110» մակնիշի անձնական ավտոմեքենայով մարդկանց է տեղափոխել Ժելեզնոգորսկ քաղաքում։ Նա իր տրանսպորտային միջոցով հետապնդել է կանանց` սեռական բնույթի գործողություններ կատարելեու մտադրությամբ։
Այսպես, 2018թ-ի հունվարի 3-ի լույս 4-ի գիշերը, հետապնդելով զոհին, Ժելեզնոգորսկի բազմաբնակարանային շենքերից մեկի վերելակում հարձակվել է 29-ամյա կնոջ վրա, բռնաբարել նրան։
Մեկ ժամվա ընթացքում նա կրկին նկատել է տուն գնացող կնոջ և, որոշել կատարելով նույնանման հանցագործություն, շենքի վերելակում հարձակվել է նրա վրա, սակայն, վախենալով, հրաժարվել է սեռական բնույթի գործողություններ կատարելուց և գողացել նրա բջջային հեռախոսը։
Այդ հանցագործությունները կատարելուց հետո չարագործը հեռացել է Ժելեզնոգորկսից և ձերբակալվել Մոսկվայի շրջանի ոստիկանության աշխատակիցների կողմից։
Տուժածները ճանաչել են կասկածյալին։ Հայաստանի քաղաքացին կալանքի տակ է, նրան պետք է մեղադրանքներ առաջադրեն։ Քննությունը հիմքեր ունի ենթադրելու, որ վերոնշյալներով զոհերի քանակը չի սահմանափակվում։
Աղբյուրը՝ armeniasputnik.am