Լրահոս

19.01.2018 10:09


Վարդենյաց լեռնանցքը փակ է

Վարդենյաց լեռնանցքը փակ է

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Մարալիկ-Լանջիկ, Արթիկ-Ալագյազ, Արագածի ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում գետնաբուք է:

Թալինի, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Սպիտակի ճանապարհներին, Աբովյան – Չայնի ոլորաններում, Ջաջուռի և Քեթիի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է:

Բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը