Լրահոս

19.01.2018 08:08


Վրաերթի են ենթարկվել 68-ամյա, 19-ամյա և 26-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել 68-ամյա, 19-ամյա և 26-ամյա քաղաքացիներ

Հունվարի 17-ին՝ ժամը 19.10-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հալաբյան փողոցի թիվ 51 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1950 թ. ծնված Սիլվա Ս.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 16-ին՝ ժամը 19.10-ին, Շիրակի փողոցի թիվ 81 հասցեի դիմաց «Ջիպ» մակնիշի անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1999 թ. ծնված Համլետ Գ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 17-ին՝ ժամը 21.30-ին, «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գոգոլի նրբանցքի թիվ 64 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1992 թ. ծնված Մարտուն Ե.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Այս խորագրի վերջին նյութերը