Լրահոս

04.02.2010 16:22


Եթերից կբացակայե՞ն գռեհկաբանությունն ու հայհոյախոսությունը

Եթերից կբացակայե՞ն գռեհկաբանությունն ու հայհոյախոսությունը

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից ներկայացրած չափորոշիչներն այսօր քննարկվել են ՀՌԱՀ-ում։

Հեռուստաընկերություններին ներկայացվել է էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման , դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչների նախագիծ։

1. Էրոտիկ բնույթի կամ էրոտիկ դրվագներ պարունակող հեռուստառադիոհաղորդումների որոշման չափորոշիչներն են՝
ա) տղամարդու և (կամ) կնոջ պատկերում հեռավոր պլանով՝ սեռական օրգանների ցուցադրմամբ,
բ) սեռական գործողության և (կամ) դրա իմիտացիայի (նմանակում) ներկայացում, առանց սեռական օրգանների ցուցադրման,
գ) ձայնային եղանակով սեռական գործողության ոչ մանրամասնեցված նկարագրություն:

Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ ցուցադրումը որպես դրվագ նպաստում է ստեղծագործության գեղարվեստական գաղափարական մտահղացման իրականացմանը և ապահովում է բովանդակային ամբողջականությունը:

2. Սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի չափորոշիչներն են.
ա) արնախում հրեշների, գենետիկ մուտանտների, այլմոլորակայինների, կենդանի մեռյալների, մարդասպանների, մահաբեր աղանդների, սատանայական կամ դժոխային արարածների, մոլագարների, գերբնական երևույթների ցուցադրումը, որոնք պարբերաբար հայտնվում են անսպասելի և խաղաղ իրավիճակներում, ինչպես նաև բնական աղետների չափազանցված պատկերումը, որոնք առաջացնում են սարսափի, վախի, տագնապի, անելանելիության, սոսկումի զգացողություններ և լրացուցիչ դիսթրեսս,
բ) մազոխիզմի, սադիզմի, առանձնակի դաժանությամբ մարդկանց, ինչպես նաև կենդանիների խոշտանգումների, կտտանքների ենթարկելու, խոշտանգված մարմինների մանրամասների չարդարացված պատկերումը:

3. Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացաuական ազդեցություն ունեցող հաղորդումների որոշման չափորոշիչներ են.
ա) հոգևոր, մշակութային արժեքների, ազգի երախտավորների նսեմացումը և վարկաբեկումը,
բ) պատմական իրողությունների և ներկա իրականության խեղաթյուրված, ոչ համարժեք ներկայացումը,
գ) բարոյականության նորմերի ժխտումը, մարդկային արժանապատվության նսեմացումը, անբարո ապրելակերպի քարոզը, ծնողների և դաստիարակների հեղինակազրկումը,
դ) ֆիզիկական և հոգեկան արատներ ունեցող անձանց նմանակումը և ծաղրումը,
ե) օրինազանցության, հանցագործ կենսակերպի քարոզը, հանցագործների հերոսացումը և ռոմանտիզացիան,
զ) թմրամոլներին և հարբեցողներին նմանակելը,
է) գռեհկաբանությունը և հայհոյախոսությունը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը