Աշխարհ

18.01.2018 10:32


ԱԳՆ խոսնակ․ Կանկունից ռուսաստանյան ավիաընկերության թռիչքի հետաձգման հետ ՀՀ քաղաքացիները կապ չունեն

ԱԳՆ խոսնակ․ Կանկունից ռուսաստանյան ավիաընկերության թռիչքի հետաձգման հետ ՀՀ քաղաքացիները կապ չունեն

Անդրադառնալով «Ռոսիա» ավիաընկերության հայտարարությանը՝ ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը նշել է, որ ՀՀ քաղաքացիները Կանկունից ռուսաստանյան ավիաընկերության թռիչքի հետաձգման հետ կապ չունեն։

«Ըստ Մեքսիկայում ՀՀ դեսպանության տեղեկատվության` «Ռոսիա» ավիաընկերության Կանկունից չվերթի ուշացման պատճառ է հանդիսացել ավիաընկերության կուտակված ֆինանսական պարտքը: Մեքսիկայի միգրացիոն ծառայության տեղեկատվության համաձայն` չվերթի ուշացումը որևէ կապ չունի ՀՀ քաղաքացիների հետ»,-թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Բալայանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը