Լրահոս

04.02.2010 16:24

ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի օրակարգը և առաքելությունը Լեռնային Ղարաբաղին չե՞ն վերաբերում

ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի օրակարգը և առաքելությունը Լեռնային Ղարաբաղին չե՞ն վերաբերում

-Վերջին քննադատությունը, որ վերաբերում էր ԵԱՀԿ Միսկի խմբին, գալիս էր Թուրքիայից, և հետաքրքրական է, որ եթե Թուրքիան ցանկանում է մեծ դեր ունենալ և ներգրավվել ՄԽ-ում, Ղարաբաղի հետ կապված հարցերում վերջին քննադատությունն ու վիրավորանքները փակեցին այդ դուռը Թուրքիայի համար,- «Հայացք» ակումբում ասել է ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։

Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի Հայաստան կատարած այցին՝ Ռ.Կիրակոսյանն ասել է, որ Ջեյմս Ստայնբերգը շատ լավ ծանոթ է տարածաշրջանին և շատ խելացի է։ Նա նշել է, որ Ստայնբերգի այցելությունն ուղղակի հերթական, գործնական այցելություն է. «Եթե նայենք նրա գրաֆիկը, կտեսնենք, որ նա հիմա Երևանում է, այնուհետև գնալու է Թիֆլիս, բայց ոչ Ադրբեջան։ Սա ցույց է տալիս, որ նրա օրակարգը և առաքելությունը Լեռնային Ղարաբաղին չեն վերաբերում»։

Նրա ուղերձը Թուրքիային այն է, որ Թուրքիան արագացնի գործընթացը։ Նա նաև հիշեցնող ուղերձ ուներ Թուրքիային, որ սպասումները միայն նրանից են։ Վերջին ուղերձը, որը, Ռ.Կիրակոսյանի կարծիքով ոչ այնքան պաշտոնական է, հետևյալն է՝ Թուրքիան սխալ կգործի, եթե լինի առաջին երկիրը, որ կջղայնացնի նախագահ Օբամային։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։