Աշխարհ

17.01.2018 16:07


Ողբերգություն ՌԴ–ում ապրող հայերի ընտանիքում. դժբախտ պատահարի զոհ է դարձել 1,5 տարեկան երեխան

Ողբերգություն ՌԴ–ում ապրող հայերի ընտանիքում. դժբախտ պատահարի զոհ է դարձել 1,5 տարեկան երեխան

Սանկտ Պետերբուրգի Օրջոնիկիձե փողոցում ապրող հայերի ընտանիքում հունվարի 16–ին, մոտավորապես ժամը 19։00–ին մահացել է մեկուկես տարեկան երեխան։ Այս մասին հաղորդում է քաղաքային «Оперативное прикрытие» լրատվական պորտալը։

Մեկուկես տարեկան տղան դժբախտ պատահարի զոհ է դարձել։ Նախնական տվյալով` 3 տարեկան քրոջ հետ խաղալիս նրա գլուխը մնացել է մահճակալի 2 փայտերի արանքում։

Նրանց մայրը` 29–ամյա տնային տնտեսուհին, այդ պահին հարևան սենյակում է եղել։ Նշվում է, որ այս ընտանիքը ապահովված է, ոստիկանության և իրավապահ մարմիններում երբևէ գրանցված չեն եղել։

Սանկտ Պետերբուրգի իրավապահ մարմինները պարզում են ողբերգության մանրամասները։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը