Գ.Մելիքյան. «Նախապայմաններ բանակցային գործընթացում Թուրքիայի կողմից միշտ առաջադրվել են»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանն ասել է, թե ՀՀ նախագահի նախաձեռնողական քաղաքականությունը ողջունելի է, և մենք դրական արդյունքներ ենք ստանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից։
Նրա խոսքերով՝ այս գործընթացում առաջընթացը հեշտ չի լինելու, բայց անպայման արձանագրվելու է։
-Նախապայմաններ բանակցային գործընթացում Թուրքիայի կողմից միշտ առաջադրվել են, և մենք էլ միշտ ասել ենք, որ նախապայմաններ արձանագրություններում չկան։ Թուրքիան առաջադրել, առաջադրում և առաջադրելու է նախապայմաններ։ Այս ամենում լարվածությունն ավելի է մեծանալու, բայց ցանկացած պարագայում արձանագրությունները վավերացվելու են և առանց նախապայմանների,-ասել է նա։
Այն հարցին, թե արդյոք «ողջամիտ ժամկետ» կոչվածն ավարտվում է ապրիլի 24-ի՞ն՝ Գագիկ Մելիքյանը պատասխանել է, թե դա ցանկալի է, բայց վերջնաժամկետ չէ։
-Ողջամիտ ժամկետը կարող է լինել մեկ տարի, մեկ ու կես տարի, կարող է՝ 6 ամիս,-նշել է նա։

7or.am