Աշխարհ

17.01.2018 19:02


Ստամբուլում գողություն կատարելու ժամանակ Վրաստանի քաղաքացի է սպանվել

Ստամբուլում գողություն կատարելու ժամանակ Վրաստանի քաղաքացի է սպանվել

Ստամբուլի Էսսենլար թաղամասում գտնվող ոսկերչական խանութում գողություն կատարելու ժամանակ Վրաստանի մեկ քաղաքացի է զոհվել, մեկը վիրավորվել է, ևս երկուսը փնտրվում են։

Վրաստանի քաղաքացիները ներխուժել են խանութ և զենքեր հանել, բայց ոսկերիչը նրանց դիմադրություն է ցուցաբերել՝ կրակ բացելով նրանց վրա։

«Երկկողմանի կրակոցից 40-ամյա ոսկերիչը և հարձակվողներից մեկը՝ Ռաիբուլ Աբալավան մահացել են, իսկ մեկ այլ կասկածյալ, Լևան Բելթախոձեն վիրավորվել է: Հետագայում նա տեղափոխվել է հիվանդանոց, ինչից հետո ձերբակալվել և դատապարտվել ազատազրկման:

Հետաքննության ընթացքում ոստիկանությունը ստուգել է վերահսկողության տեսախցիկների տեսագրությունները, որից հետո պարզվել է, որ երկու զինված տղամարդուն հետևում էին ևս երկու հանցագործ, սակայն նրանց չի հաջողվել մտնել խանութ:

Հետաքննությունը պարզել է, որ կասկածյալները ապօրինաբար ներխուժել են թուրքական տարածք, խանութի մոտ վարձակալել են տուն և մի քանի անգամ այցելել խանութ՝ ուսումնասիրության նպատակով: Ոստիկանությունը փնտրում է Վրաստանի երկու քաղաքացու»,-գրում է «Միլիետը»:

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ին, սակայն թուրքական լրատվամիջոցները այս մասին հրապարակել են երեկ:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը