Աշխարհ

17.01.2018 18:56


Թբիլիսիում հասարակական տրանսպորտը կաշխատի նաև գիշերային ժամերին

Թբիլիսիում հասարակական տրանսպորտը կաշխատի նաև գիշերային ժամերին

Թբիլիսիում շաբաթվա որոշ օրերին հասարակական տրանսպորտը կաշխատի նաև գիշերային ժամերին։ Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Նրա խոսքերով, քաղաքապետարանն աշխատում է գիշերային Թբիլիսիի զարգացման գաղափարի վրա, որը կներկայացվի փետրվարի վերջին։

«Հասարակական տրանսպորտի աշխատանքները կփոխվեն, առաջիկայում գործողությունների պլանը ներառող ընդհանուր նախագիծ կներկայացնենք։ Տաքսիների ուղղությամբ նույնպես նախատեսվում է փոփոխություններ կատարել: Նախնական պլանում է հասարակական տրանսպորտի գիշերային աշխատանքի կարգավորումը»,-ասել է Կալաձեն:

Նշենք նաև, որ գիշերային Թբիլիսիի զարգացումը Կախա Կալաձեի նախընտրական քարոզարշավի խոստումներից է։ Ինչպես ասել է Կալաձեն, «գիշերային մշակութային կյանքը» վերածնունդ կստեղծի և կբարձրացնի քաղաքի հարկային եկամուտը:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը