Wikipedia-ի տնօրենն անդրադարձել է Թուրքիայում առկա արգելքին
Թուրքիայում արդեն 9 ամիս շարունակ անհասանելի է ամենամեծ առցանց հանրագիտարանը՝ «Wikipedia»-ն։
«Wikipedia» հիմնադրամի տնօրեն Կատրին Մայերն այս առիթով հայտարարությամբ է հանդես եկել։ Թուրքական «Habertürk» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Մայերը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիայում «Wikipedia»-ի արգելափակման պատճառ հանդիսացող հոդվածներն արդեն փոփոխվել են, սակայն կայքի հասանելիությունը այդպես էլ չի վերականգնվել։
«Թուրքիայի իշխանությունները գուցե դեռ չեն ուսումնասիրել այդ հոդվածների վերջնական տեքստերը։ Մենք չգիտենք, թե ինչու է դեռ շարունակվում հասանելիության արգելքը», - նշել է Մաերը։
Նա ընդգծել է, որ թուրքերեն «Wikipedia»-ում շուրջ 300․000 հոդված կա։ «Հույս ունեմ, որ մեր թուրք օգտատերերը կշարունակեն համալրել բովանդակությունը՝ հոդվածների թիվը հասցնելով միլիոնների։ Ես շատ եմ ցանկանում, որ շատ հարուստ պատմություն և մշակույթ ունեցող Թուրքիան ներկայացված լինի ինտերնետային հանրագիտարանում։ Անհամբերությամբ ենք սպասում, թե երբ պետք է ««Wikipedia»-ն», որ տեղեկատվության ամենամեծ աղբյուրներից մեկն է, կրկին հասանելի լինի Թուրքիայում», - ասել է Մաերը։
Նա հավելել է, որ իրենք ակնկալում են առաջիկայում ստանալ Թուրքիայի սահմանադրական դատարանի՝ կայքի հասանելիության արգելքի չեղարկման մասին որոշումը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում ամենամեծ առցանց հանրագիտարանը արգելափակվել էր 2017թ․ ապրիլի 29-ին։ Պատճառն այն էր, որ «Wikipedia»-ում» տեղ էին գտել հոդվածներ, որոնք բացահայտում էին Թուրքիայի իշխանությունների կապը ահաբեկչական կազմակերպությունների հետ, իսկ ««Wikipedia»-ն հրաժարվել էր ջնջել կամ փոփոխել այդ հոդվածները։

Աղբյուրը` Ermenihaber.am