Աշխարհ

17.01.2018 13:08


Թուրքիայի զինուժը գնդակոծել է Աֆրինի քրդերի հենակետերը

Թուրքիայի զինուժը գնդակոծել է Աֆրինի քրդերի հենակետերը

Սիրիայի Աֆրին նահանգ ներխուժել պատրաստվող Թուրքիայի զինված ուժերը գնդակոծել է տեղի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ի (ԺԻՋ-YPG) դիրքերը:

Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ հաուբիցներով արձակված կրակից սպանվել է 30 քուրդ զինյալ և ոչնչացվել վերջիններիս մի շարք թաքստոցներ:

Այժմ «Սիրիայի ազատ բանակ» (Սիրիայի ընդդիմադիր ուժեր) խմբավորման զինյալները և թուրք զինվորները (20.000 կենդանի ուժ) հրամանի են սպասում, որ ցամաքային գործողություններ սկսեն Աֆրինում:

Միջանկյալ նշենք, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Աֆրինի ռազմական գործողությունները իրականացվելու են «Սիրիայի ազատ բանակ»-ի հետ:

Աղբյուրը, հղում անելով Սիրիայի ընդդիմադիր ուժերի աղբյուրներին, պնդում է, որ ԱՄՆ-ն Սիրիայի քրդերին է տարամադրել «MANPAD» տեսակի շարժական ՀՕՊ հրթիռներ:

Պաշտոնական Անկարան վերջին օրերին թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող մի շարք շրջաններում (Մարդին, Շանլըուրֆա. Գազիանթեփ, Հաթայ), զինտեխնիկա է կուտակել: Իրենց հերթին քրդական ուժերը Սիրիայի Քոբանի և Քամըշլը շրջաններից իրենց ուժերը տեղափոխել են Աֆրին:

Հիշեցնենք, որ այն բանից հետ, երբ ԱՄՆ-ն Սիրիայի քրդական ուժերից նոր զորախումբ ստեղծելու մասին որոշում կայացրեց, Թուրքիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարություններ արեցին, որ իրենք անհրաժեշտության դեպքում կարող են ներխուժել Սիրիաի Աֆրին նահանգ և ռազմական գործողություն իրականացնել: Վերջինս գտնվում է Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ, որոնց պաշտոնական Անկարան ահաբեկչական է համարում:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը