Լրահոս

04.02.2010 15:55


Ո՞վ շահեց «խաբս» հնարքներով «ֆուտբոլային» դիվանագիտությունից

Ո՞վ շահեց «խաբս» հնարքներով  «ֆուտբոլային» դիվանագիտությունից

«Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացի մասին՝ ասել է, թե այս դիվանագիտությունն իսկապես «ֆուտբոլային» էր, և ֆուտբոլային հայտնի «խաբս» հնարքը շատ է օգտագործվել։

-Ի սկզբանե այս հարաբերություններում երկու կողմից էլ չկա անկեղծություն, և այս գործընթացից բացարձակ շահեց Թուրքիան։ Առաջինն այն է, որ տարիներ շարունակ Թուրքիան ձգտում էր մտնել տարածաշրջան որպես գործոն, Հայաստանը հայտնի պատճառով դեմ էր դրան, բայց գնալով և այս ամենը նախաձեռնելով՝ ինքը հրավիրեց Թուրքիային տարածաշրջան, և նա դարձել է տարածաշրջանային լուրջ գործոն, որը շատ վտանգավոր է։ Երկրորդ՝ 2009-ի ապրիլի 22-ի, լույս 23-ի գիշերը հայտնված ճանապարհային քարտեզը Ցեղասպանության ճանաչման դեմ էր, և Թուրքիան հասավ նրան, որ պաշտոնապես Հայաստանի  իշխանությունը գործեց քայլ, որը հակասում էր Ցեղասպանության ճանաչմանը, որին հաջորդեց Ցեղասպանության  միջազգային  ճանաչման սառեցումը։ Երրորդ՝ հայ-թուրքական հարաբերություններն անջրպետ ստեղծեց հայ ազգի երկու հատվածների միջև։ Ով կապ ունի ու գիտի՝ ինչ է կատարվում սփյուռում, հաստատ չի ողջունի այդ քայլը,-նշել է նա։

ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանն էլ չի համաձայնել նրա հետ ու նշել է, թե Թուրքիան նոր չի ակտիվացել տարածաշրջանում։

-Թուրքիան եղել է լուրջ գործոն՝ ակտիվ, թե պասիվ։ Տարածաշրջանում միշտ եղել է, կա և մնալու է։ Ոչ ոք չի հերքում դա, և մեր նպատակներից մեկն էլ հենց դա է, որ տարածաշրջանում ակտիվ գործոն հանդիսացող Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը