Լրահոս

17.01.2018 11:07


Խոշոր ու շղթայական ավտովթար-հրդեհ Երևանում. բախվել են Toyota-ն, Mazda-ն, Opel-ն ու Mercedes-ը

Խոշոր ու շղթայական ավտովթար-հրդեհ Երևանում. բախվել են Toyota-ն, Mazda-ն, Opel-ն ու Mercedes-ը

Երեկ՝ հունվարի 16-ին, խոշոր ու շղթայական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են Toyota մակնիշի 60 AA 800 համարանիշի, Mazda մակնիշի 35 NQ 626 համարանիշի, Opel մակնիշի 09 US 172 համարանիշի և Mercedes մակնիշի 35 GV 252 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Toyota-ի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

Թաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը