Լրահոս

04.02.2010 15:30

«Չորրորդ իշխանության» դատը հետաձգվել է

«Չորրորդ իշխանության» դատը հետաձգվել է

Այսօր Վերաքննիչ դատարանում պետք է կայանար «Չորրորդ իշխանություն» թերթի դատը։ Հիշեցնենք, որ «Գինդ» տպագրատունը պարտքերը չմարելու համար դատական հայց էր ներկայացրել «Չորրորդ իշխանություն» թերթի հրատարակիչ «Օգոստոս» ՍՊԸ-ի դեմ։ Առաջին ատյանի դատարանը բավարարել էր «Գինդ»-ի հայցը։ Վերաքննիչ դատարանում, սակայն, այսօր դատը հետաձգվել է կողմերից մեկի՝ «Գինդ» տպարանի ներկայացուցչի բացակայության պատճառով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։