Բախումներ են տեղի ունեցել Կիևում՝ Գերագույն ռադայի շենքի մոտ (տեսանյութ)
Կիևում «Ազատագրում» շարժման բողոքի ցույցն ավարտվել է իրավապահների հետ բախումներով։ Ակցիայի մասնակիցները կոչ էին անում ընդունել Դոնբասիվերաինտեգրման մասին օրենքը։
Tass-ը հայտնում է, որ շարժման անդամները Գերագույն ռադայի շենքի մոտ այրել են Ռուսաստանի դրոշը և շենքի մուտքերից մեկի դուռը։ Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել, ցուցարարներն էլ նրանց ուղղությամբ անվադողեր և տարբեր առարկաներ են նետել։
Տուժել է մեկ ոստիկան, ակցիայի մասնակիցներից մի քանիսը բերման են ենթարկվել։
«Ազատագրում» շարժումն առաջնորդում են պատգամավորներ Սեմյոն Սեմենչենկոն և Եգոր Սոբոլևը։
Բախումներ են տեղի ունեցել Կիևում՝ Գերագույն ռադայի շենքի մոտ (տեսանյութ)
Կիևում «Ազատագրում» շարժման բողոքի ցույցն ավարտվել է իրավապահների հետ բախումներով։ Ակցիայի մասնակիցները կոչ էին անում ընդունել Դոնբասի վերաինտեգրման մասին օրենքը։

7or.am