Թուրքիայում ևս 5 լրագրող է դատապարտվել ազատազրկման
Թուրքիայում «Özgür Gündem» ընդդիմադիր թերթի փակման դեմ կազմակերպված արշավի գործով դատավարության շրջանակներում 5 լրագրողներ դատապարտվել են տարբեր պատժաչափերի:
Ըստ թուրքական «Gazetekarınca.com» լրատվական կայքի՝ 2016-ի մայիսից մինչև օգոստոս տևած բողոքի ակցիային մասնակցած 50 անձանց վերաբերյալ հետաքննություն էր սկսվել: Ստամբուլի ծանր հանցագործությունների 13-րդ դատարանում նշյալ գործով կայացած հերթական դատական նիստի ժամանակ որպես մեղադրյալ անցնող 5 լրագրողի նկատմամբ ընդհանուր առմամբ 9 տարի 9 ամսվա ազատազրկման որոշում է կայացվել:
Լրագրող Հուսեյն Այքոլը «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» մեղադրանքով դատապարտվել է 3 տարի 9 ամսվա, իսկ լրագրողներ Հուսեյին Բեքթաշը, Մեհմեթ Ալի Չելեբին, Ռագիփ Դուրանը և Այշե Դյուզքանը նույն մեղադրանքով դատապարտվել են մեկ ու կեսական տարվա ազատազրկման:
Ավելացնենք, որ ազատազրկված լրագրողների թվով Թուրքիան առաջինն է աշխարհում: Ըստ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպություն՝ Թուրքիայում կա ավելի քան 150 ազատազրկված լրագրող:

Աղբյուրը` Ermenihaber.am