Հարկային և մաքսային ծառայությունների վերամիավորումը բարձրացրել է ամբողջ համակարգի կառավարման արդյունավետությունը
Թափանցիկության ապահովում, կոռուպցիոն երևույթների հաղթահարում, մաքսային և հարկային բեռի հավասարաչափ բաշխում, եկամուտների արդյունավետ հավաքագրում, հմուտ մասնագետներ' հիմնական այս նպատակներն է իր առջև դրել ՀՀ ՊԵԿ-ը 2008թ.-ից:
Ի՞նչ է փոխվել այս ժամանակահատվածում և ի՞նչ քայլեր են ձեռնարկվել համակարգի առջև դրված խնդիրները լուծելու ուղղությամբ: Հիմնական ձեռքբերումները հայտնի են' առավել ազատական մոտեցում տնտեսվարողի նկատմամբ, առավել արդյունավետ վարչարարություն, աշխատանքի նոր որակ, վստահության և երկխոսության մթնոլորտի ձևավորում:
Հարկային և մաքսային ծառայությունների վերամիավորումը նկատելիորեն բարձրացրել է ամբողջ համակարգի կառավարման արդյունավետությունն ու վերահսկելիությունը, հավասարաչափ բաշխել մաքսային և հարկային մուտքերի հավաքագրման ծանրաբեռնվածությունը: Կոմիտեի առջև հստակ պահանջ էր դրվել. ապահովել բյուջեի հավաքագրումները' աշխատանքների կազմակերպման նոր որակական փոփոխությունների շնորհիվ, ինչը նշանակում էր' ստուգումների արդյունավետության բարձրացում, ներքին վերահսկողական աշխատանքների ուժեղացում, ռիսկերի կառավարման և տեխնիկական ժամանակակից համակարգերի գործարկում, ՀԴՄ-ների ներդրման գործընթաց, կադրային նոր քաղաքականություն, օրենսդրական և կառուցվածքային բարեփոխումներ, ընթացակարգերի պարզեցում և փաստաթղթաշրջանառության կրճատում, ի վերջո, համակարգի ինքնամաքրում, թափանցիկության ապահովում, նոր մոտեցումներ բիզնեսի ներկայացուցիչների նկատմամբ: Բարեփոխման այս հավակնոտ պահանջները ենթադրում էին 150-ից ավել կոնկրետ միջոցառումներ, որոնց զգալի մասն արդեն իրականացվել է:
Բարեփոխումների մեծ փաթեթում առաջնային տեղում է, իհարկե, տեխնիկական վերազինումը: Բարելավվել են տարածքային մաքսային մարմինների շենքային պայմանները' համապատասխանեցվելով ժամանակակից չափանիշներին: Մաքսակետերում համալիր աշխատանքներ են իրականացվել' թե սպասարկման ժամանակակից մակարդակի և վարչարարության կատարելագործման, թե տեխնիկական վերազինման ուղղությամբ:
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ներդրվել է մի համակարգ, որը թույլ է տալիս ապրանքների մաքսային հսկողությունն ամբողջությամբ' փաստաթղթերի ստուգումից, բեռների հայտարարագրումից ու զննությունից մինչև բացթողումը, իրականացնել մեկ վայրում' մաքսային պահեստներում: Այդտեղ ևս կատարվել են անհրաժեշտ ներդրումներ և ձեռք են բերվել ժամանակակից տեխնիկական միջոցներ: Պահեստներում տեղադրվել են էլեկտրոնային կշեռքներ, «Ռապիսկան» սարքավորումներ, հստակ առանձնացվել են մաքսային պահեստների տարածքները, ստեղծվել անհրաժեշտ աշխատանքային պայմաններ մաքսային բրոքերների համար: Պահեստներում նաև բանկերի մասնաճյուղեր են բացվել, որպեսզի զննման և ձևակերպումների հետ միաժամանակ' տեղում իրականացվեն նաև բանկային վճարումները: Պահեստներում տեղադրվել են նաև տեսախցիկներ, որոնք միացված են մաքսային ծառայության կենտրոնական ապարատին:
Մաքսավոր-գործարար շփումը որակապես նոր հարթություն է տեղափոխվել' մաքսային ձևակերպումների գործընթացներում բրոքերների ակտիվ ներգրավմամբ: Դա բարեփոխումների էական շեշտադրումներից է: Այսօր արդեն մաքսային բրոքերների գրասենյակներ են ստեղծվել և գործում մաքսային բոլոր մարմիններում և մաքսային պահեստներում: Բրոքերները հայտարարատուներին մասնագիտական օժանդակություն են ցուցաբերում, այդպիսով նվազագույնի է հասցվել մաքսավոր-տնտեսվարող սուբյեկտ շփումը, նաև կուտակումներն են բացառվել: Բրոքերների գրասենյակները համալրված են տեխնիկական նորագույն միջոցներով:
2009թ.-ի ընթացքում հիմնանորոգվել և վերանորոգվել են 22 մաքսատներ, մաքսակետեր, հարկային տեսչություններ. հատկացումները կատարվել են ՊԵԿ զարգացման ֆոնդից' շուրջ 527մլն դրամ: Բացի այդ, տարածքային հարկային տեսչություններին տրամադրվել է համակարգչային տեխնիկա:
2008-ին նախաձեռնած միջոցառումներից առանձնանում են հատկապես ՀԴՄ-ների մասով սկիզբ դրված լայնածավալ աշխատանքները, որոնք տարիներով ձգձգվում էին: 2009-ի տարեսկզբից էլ ներդրվել է ՀԴՄ-ների կիրառման նկատմամբ հանրային հսկողության խրախուսման աննախադեպ մեխանիզմ. անցկացվում է վիճակահանություն' ՀԴՄ կտրոնների հատուկ համարներով: Վիճակահանության արդյունքում հանրությանն առաջին անգամ հնարավորություն է տրվում, առանց գումար ներդնելու, շահել մինչև 5 միլիոն դրամ:
Ընդհանուր առմամբ, վիճակահանությունների արդյունքում շահել է 9200 քաղաքացի, որոնց վճարվել է շուրջ 63մլն դրամ պարգևավճար: Չշահած ավելի քան 160 հազար քաղաքացիներին վճարվել է 3,8մլրդ դրամ բոնուս: Բյուջետային մուտքերն էլ այդ մասով ավելացել են շուրջ 12մլրդ դրամով: Միջոցառումների արդյունքում գործող ՀԴՄ-ների քանակն աճել է 8000 հատով: Հսկողական աշխատանքների շեշտը դրվել է կանխարգելիչ գործողությունների վրա. աճել են ՀԴՄ-ների շահագործման ստուգումները' կազմելով 11.254. նախորդ տարի այդ թիվը 6493 էր, այսինքն' աճը կազմել է 73,3 տոկոս: Արդյուքնում լրացուցիչ հավաքագրվել է 872,9մլն դրամ (2008-ին' 470,8մլն դրամ կամ' 85,4 տոկոս աճ):
2009-ին լուծարվել է մասնագիտացված 4 հարկային տեսչություն' ստեղծելով մեկ' Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչություն: Կառուցվածքային փոփոխությունների շրջանակում վերամիավորվել է նաև 11 տարածքային հարկային տեսչություն' նպատակ ունենալով ծանրությունը կենտրոնական ապարատից տեղափոխել տարածքային մարմիններ, քանի որ հենց նրանք են իրականացնում հիմնական գործնական աշխատանքը: Այս կառուցվածքային փոփոխությունների հիմնական նպատակներից մեկը համակարգը բանիմաց կադրերով համալրելն է: Այդ նպատակով Պետական տնտեսագիտական համալսարանի հետ պարբերաբար կազմակերպվում են «ՀՀ հարկային համակարգ» և «ՀՀ մաքսային գործ» դասընթացներ, որոնց մասնակցած երիտասարդներից լավագույններն ընդունվում են աշխատանքի: Համակարգում կազմակերպվող ուսուցման դասընթացներին մասնակցել է հարկային և մաքսային շուրջ 1200 ծառայող: Տարիների ընթացքում' տարբեր պատճառներով, և՛ հարկային, և՛ մաքսային կառույցների լավագույն փորձառու կադրերը հեռացել են համակարգից, ուստի այժմ կադրային բանկը ժամանակակից չափանիշներին համապատասխանող մասնագետներով համալրելու խնդիր կա: Դա իրականացվում է մի կողմից ատեստացիաների, մյուս կողմից էլ անցկացվելիք մրցույթների միջոցով, որոնց ընթացքում համակարգ են ընդունվում բարձր պատրաստվածություն ունեցող մասնագետներ: Իսկ համակարգից հեռանում են նրանք, ովքեր չունեն բավականաչափ գիտելիքներ, բավարար պատրաստվածության մակարդակ և չեն ընդունում հարկային ու մաքսային քաղաքականության նոր մոտեցումները: Շարունակվում են աշխատանքները համակարգի ինքնամաքրման ուղղությամբ: Ծառայողական քննություններ են անցկացվել հիմնականում այն տեսուչների նկատմամբ, ովքեր կասկածվում էին ապօրինի ձեռնարկատիրության հովանավորչության մեջ: Ծառայողական այդ քննությունների արդյունքում պարզվում է հարկային և մաքսային մարմինների գործելաոճը' տեսուչից և օպերատիվ աշխատողից մինչև ղեկավար անձնակազմ: 2009-ին իրականացվել է իր ծավալով աննախադեպ ատեստավորում' ընդգրկելով տարածքային բոլոր մարմինների ծառայողներին. 1906 հոգուց 358-ը ատեստավորումը չեն անցել, որոնցից' 146-ը նշանակվել են ավելի ցածր պաշտոնների, իսկ 212 ծառայողներ ազատվել են աշխատանքից: Նրանց փոխարեն աշխատանքի են ընդունվել մրցույթների արդյունքում հաղթած 272 հոգի:
Նույնիսկ ֆինանսական ճգնաժամի ընթացքում չդադարեցվեցին փոքր և միջին բիզնեսի աջակցման հետևողական քայլերը: Այսօր մեր երկրում փոքր ձեռներեցությունը, կարելի է ասել' մի փոքր արտոնյալ է: Փոքր բիզնեսի նկատմամբ կիրառվում է մեղմ վարչարարություն: Հարկային օրենսդրության և վարչարարության կատարելագործումը փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար գործունեության առավել շահավետ պայմաններ ապահովեց. եթե տարեկան հարկվող շրջանառությունը նրանց մոտ չի գերազանցում 58,35 մլն դրամի շեմը, ապա ԱԱՀ-ն չի վճարվում: Դրա հետևանքով ավելի քան 30 հազար հարկ վճարողներ ընկան նշված շեմի տակ. հարկային մարմիններ նրանք այլևս չեն ներկայացնում հարկային հաշվետվություններ, նրանց նկատմամբ չեն կիրառվում չափագրումներ, գույքագրումներ և սովորական ռեժիմով հարկ վճարողների համար նախատեսված այլ հսկողական գործիքներ: Ընդամենը տարեկան մեկ անգամ ներկայացվում է շահութահարկի և եկամտահարկի պարզեցված հաշվարկ: Մնացած տնտեսվարողները' այդ թվում խոշոր ձեռնարկատերերը, գտնվում են հարկման ընդհանուր դաշտում և արժանանում հավասար վերաբերմունքի: Խոշոր բիզնեսի ճիշտ, լիարժեք և ժամանակին հարկման ապահովումը հարկային մարմնի ռազմավարական ծրագրի առանցքային կետերից է: Խոշոր բիզնեսի նկատմամբ հսկողության խստացումը միանշանակ նպաստում է ամբողջ հարկային համակարգի կայացմանը: Խոսքը, սակայն, համատարած ստուգումների մասին չէ: Ընդհակառակը, ստուգումների քանակը նվազագույնի է հասցվել, քանի որ խոշոր հարկատուների նկատմամբ հասցեկան մոտեցում է ցուցաբերվում' ելնելով ռիսկային չափանիշներից: Չնայած Ճգնաժամին' նախորդ տարիների ավանդույթով լրացուցիչ գերավճարներ չկուտակվեցին, այլ դրանք նույնիսկ կրճատվեցին տարվա ընթացքում (20 մլրդ դրամի չափով): Արտահանողներին փաստացի վերադարձվել է 18,7 մլրդ դրամ ԱԱՀ:Բիզնեսին և ներդրումներին աջակցելու նպատակով, 2009-ի ընթացքում կիրառվելէ 300 մլն դրամից ավել ներդրումներ կատարող կազմակերպությունների համար ավելացված արժեքի հարկի վճարումը երեք տարով հետաձգելու դրույթը, ինչի արդյունքը գնահատվում է շուրջ 8 մլրդ դրամ:
Կոմիտեի համար առանցքային նշանակություն ունի գործարարի նկատմամբ մաքսային մարմինների կողմից դրսևորվող ազատական մոտեցումը, այսինքն' փորձ է արվում նվազագույն անհանգստություն պատճառել գործարարին իր աշխատանքում' կրճատել փաստաթղթաշրջանառության ծավալները, պարզեցնել մաքսային օրենսդրությունը, ընթացակարգերը, թեթևացնել մաքսակետերի ծանրաբեռնվածությունը, մի խոսքով' ներմուծողի գործն առավել դյուրին դարձնել' հենց սահմանից սկսած: Այդ նպատակով'
ներդրվել է բանկային երաշխիքի ինստիտուտը
վերանայվել է պարտադիր հավաստագրման ենթակա ապրանքատեսակների ցանկը սերտիֆիկացման ենթակա ապրանքների թիվը կրճատվել է ավելի քան 4 անգամ' 65-ից հասնելով 16-ի.
մաքսակետերում ևս գործածության մեջ է դրվել □կանաչ ուղին□
«կանաչ ուղու» տեսակարար կշիռը հասցվել է 67 տոկոսի
Մաքսայինի ստուգման և վերահսկման մեթոդները, սակայն, այս ամենին զուգընթաց, թեև աննկատ, սակայն խիստ են գործում, անգամ երբ ապրանքն արդեն հանձնվել է տնտեսվարողին: Գործի են դրվում կրկնակի և հետբացթողումային մաքսային հսկողության լծակները: Մաքսային հայտարարագիրը և հսկողության համար անհրաժեշտ մյուս փաստաթղթերը հետագայում ուսումնասիրվում են, և եթե հետբացթողումային ստուգման արդյունքում պարզվում է, որ դրանք ակնհայտ կեղծ են կամ թերի հայտարարագրված, ապա մասնագետներն իրավասու են տնտեսվարողի նկատմամբ կրկնակի մաքսային հսկողություն կիրառել:
Եթե մինչև 2009թ. հաշվետվությունները հարկային մարմին ներկայացվում էին գերազանցապես առձեռն, ապա 2009թ.-ին ընդունվեց մի օրենք, որով դրանք' առձեռն եղանակից բացի, պարտադիր պետք է ընդունվեն էլեկտրոնային եղանակով (մի շարք ոլորտների դեպքում' դա պարտադիր է) կամ փոստով: Արդյունքում' տարվա ընթացքում բոլոր հաշվետվությունների շուրջ 35 տոկոսը ընդունվել են փոստով, ինչպես նաև ներդրվել է դրանց ընդունման էլեկտրոնային համակարգ: 2009-ին շատ կարևոր քայլ է կատարվել այդ ուղղությամբ. անցում է կատարվել հարկային մարմնի' տեղեկատվական նոր համակարգի. գործարկվել է □Հարկատու 3□ ավտոմատացված կառավարման համակարգը, որն իրենից ներկայացնում է տվյալների կենտրոնացված շտեմարան, խորը վերլուծությամբ օժտված ճկուն ծրագիր: Այսպիսի համակարգի ներդրումը բարեփոխումների շղթայի հիմնական մեխանիզմն է: Առանց այդ ծրագրի ներդրման հնարավոր չէր լինի լուծել բոլոր այն խնդիրները, որոնք համակարգի առջև դրել էր ՀՀ նախագահը, իրագործել այն դրույթները, որոնք մատնանշված են կառավարության գործունեության ռազմավարական ծրագրում: Ծրագիրը հնարավորություն է տալիս համակարգիչների միջոցով հետևել տարածքային հարկային տեսչությունների աշխատանքի արդյունավետությանն ու օպերատիվությանը: Դա, ի դեպ, բխում է միջազգային պրակտիկայում ընդունված կենտրոնացված վարչարարության սկզբունքներից: □Հարկատու-3□-ը ներառում է յուրաքանչյուր հարկատուի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն: Կոմիտեում գրանցման իսկ պահից տվյալների շտեմարանում արտացոլվում են տվյալ հարկատուի բոլոր գործարքները, ակնհայտ է դառնում, թե նա որ տնտեսվարող սուբյեկտի հետ ինչպիսի փոխհարաբերությունների մեջ է: Նոր համակարգի գործարկմամբ նաև լիարժեք հնարավորություն է ստեղծվում' էապես կրճատել կոմիտեի կողմից կատարվող ստուգումների քանակը' միաժամանակ բարձրացնելով դրանց արդյունավետությունը: Այսինքն' ոչ միայն կրճատվում է մարդկային և ֆինանսական ներուժը, այլ նաև ստուգումները դառնում են թիրախային: Դա թույլ կտա ապահովել հարկային հսկողության թափանցիկությունը և օրինակելի դարձնել հարկատուների' հարկերը կամավոր վճարելու վարքագիծը: □Հարկատու-3□-ի գործարկմամբ լուծում է ստանում հրատապ խնդիրներից ևս մեկը' հարկային հաշվետվությունների ներկայացումը էլեկտրոնային տարբերակով: Համակարգն ունակ է էլեկտրոնային եղանակով ընդունել բոլոր տեսակի հարկային հաշվետվությունները, իսկ տեղեկատվական բազայում այդ հաշվետվությունների հաշվառման և համադրման հնարավորությունը զերծ կպահի հնարավոր կեղծիքներից: Էլեկտրոնային եղանակով հարկային հաշվետվությունների ընդունման «Հարկատու-3» համակարգի ենթահամակարգը հնարավորություն է տալիս հարկատուին գործն ավարտել' առանց տարածքային հարկային տեսչություն այցելելու: Համակարգն, իհարկե, շահեկան է նաև պետության համար. այս առումով պետք է հատկապես ընդգծել հանրապետության ամբողջ տարածքից տվյալների անմիջական և միաժամանակյա մուտքագրումը կոմիտեի էլեկտրոնային շտեմարաններ, հարկատուների հետ շփման արագ և հուսալի միջավայրի ձևավորումը, թղթային կրիչներով ներկայացվող հաշվետվությունների քանակի կրճատումը:
Հարկատուների համար նաև հնարավորություն է ստեղծվել որակյալ և ամբողջական հարկային տեղեկատվություն ստանալ հարկ վճարողների սպասարկման կենտրոնում: Այդտեղ նրանց առաջարկվում է հաշվետվությունների լրացման և էլեկտրոնային եղանակով ուղարկելու հետ կապված հարցերում աջակցություն, հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու համար պայմանագրի կնքում, էլեկտրոնային ծածկագրի և գաղտնաբառի տրամադրում և մի շարք այլ ծառայությունների մատուցում: Ժամանակակից սպասարկման կենտրոնը հագեցած է որակյալ ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ գույքային պայմաններով, համակարգչային տեխնիկայով, բարձրակարգ և վերապատրաստված մասնագետներով: Սպասարկման կենտրոնում տեղադրված է նաև տերմինալ' որոշ ծառայություններից ինքանսպասարկման սկզբունքով օգտվելու համար: Մայրաքաղաքում այժմ գործում է Հարկ վճարողների սպասարկման 2 կենտրոն, տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել այդպիսի ևս 3 կենտրոն:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ակտիվորեն համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ: Համագործակցությունն ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակով է: Կոմիտեն Համաշխարհային մաքսային կազմակերպության և Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է: Անդամակցում է նաև ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդին ու ԱՊՀ մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեին: Համագործակցությունը, սակայն, նշված կառույցների շրջանակներում չի սահմանափակվում: Նաև աշխատանքներ են տարվում այնպիսի երկրների հետ համագործակցության խորացման ուղղությամբ, որոնցից ներկրումն առավել մեծ ծավալներով է իրականացվում: Համաձայնագիր է ստորագրվել Իտալիայի գործընկերների հետ' հաշվի առնելով երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Իտալիայի մաքսային ծառայությունն այսօր Եվրոպայում առաջատար է համարվում:
Ի դեպ, ՊԵԿ-ը ակտիվ մասնակցում է Եվրահանձնաժողովի և Համաշխարհային մաքսային կազմակերպության տարբեր ծրագրերին: Հարկային և մաքսային համակարգերում ծավալվող բարեփոխումների ընթացքը դրական են գնահատել Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները: Հաշվի առնելով այդ ամենը, և, մասնավորապես, համակարգում նկատվող լուրջ բարեփոխումները' ՀՄԿ գլխավոր քարտուղարն այցելել է Հայաստան' տեղում ծանոթանալու նոր զարգացումներին և բարեփոխումներին:
Մաքսայինն ու հարկայինը ևս մեկ քայլով են մոտեցել տնտեսվարող սուբյեկտին, սահմանը հատող քաղաքացուն: 2008-ից լույս է տեսնում կոմիտեի □Մաքսատուն□, իսկ 2009-ից' □Հարկատու□ պարբերականները: Այսինքն' արվում է առավելագույնը, որպեսզի համակարգի հետ առնչվողը լինի տեղեկացված հենց սահմանից սկսած: Եվ հարկային, և մաքսային տարծքային բոլոր ստորաբաժանումներում քաղաքացուն հնարավորություն է ընձեռնվում ձեռքի տակ ունենալ ոչ միայն վերջին նորություններով ամսագիրը, այլ նաև տեղեկատվական բուկլետներ' գործող ընթացակարգերի, օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: Համակարգը ներսից' իր բոլոր նորամուծություններով և նորություններով ներկայացվում է մաքսային ծառայության' □www.customs.am□ և հարկային ծառայության' www.taxservice.am կայքէջերում: Որևէ դժգոհություն կամ առաջարկ ունեցող քաղաքացու տրամադրության տակ են, իհարկե, նաև «Թեժ գծերը»: Վստահության հեռախոսի օգնությանը դիմում են հազարավոր տնտեսվարողներ: Միայն 2009թ.-ի ընթացքում ՀՀ ՊԵԿ «Թեժ գիծը» սպասարկել է շուրջ 21 հազար հեռախոսազանգ, բոլորին էլ տրվել է պատշաճ ընթացք: Հսկողական աշխատանքներ են իրականացվել նաև կառավարության □Թեժ գծով□ ստացված դիմում-բողոքների ուղղությամբ:
Իրականացվող բարեփոխումները տալիս են ակնկալվող արդյունքը. տնտեսական դաշտի ողջ շղթան դառնում է լիարժեք վերահսկելի' սահմանից մինչև վերջնական սպառողը: Բոլոր գործընթացները ղեկավարվում են մեկ միասնական մարմնից' Պետական եկամուտների կոմիտեից: Հենց դրանով է պայմանավորվում մաքսայինի և հարկայինի համատեղ աշխատանքի արդյունավետությունը: Երկու կառույցների փոխգործակցության և տեղեկատվության փոխանակման արդյունքում է, որ էական տեղաշարժ է արձանագրվում կոռուպցիայի նվազման, ստվերի դեմ պայքարի, հարկային ու մաքսային ընթացակարգերի, սպասարկման որակի, հարկային ու մաքսային վարչարարության բնագավառներում:
Չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամի բացասական հետևանքներին, 2009թ. ընթացքում հաջողվեց հավաքագրել 520 մլրդ դրամ հարկեր և տուրքեր, ինչպես նաև 103 մլրդ դրամ պարտադիր սոցվճարներ, ինչը հնարավորություն տվեց տարվա ընթացքում ապահովել երկրի առջև ծառացած հիմնական սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը և կանխարգելել ֆինանսական ճգնաժամի հետագա խորացումը:2010թ.-ըՊետականեկամուտներիկոմիտենսկսելէբավականինտպավորիչարդյունքներով. հունվարիհավաքագրումներըգերակատարվելենև' հարկային, և' մաքսայինմասով' պետբյուջեէմուտքագրվել 40.0մլրդդրամիցամելիգումար (նախորդտարվահունվարինկատմամբմոտ 14.0% աճ), սոցիալականվճարներիմասով' 6.78մլրդդրամ (նախորդտարվահունվարինկատմամբ 41.8% աճ): Եվ' այսցուցանիշը, և', առհասարակ, համակարգումարձանագրվածբարեփոխումներիգոհացնողընթացքըմիանշանակարդյունքէնաևկադրայինխրախուսմանայնքաղաքականության, որըտարեսկզբինքննադատությանարժանացավորոշլրատվամիջոցներիկողմից:
Հարկային և մաքսային ծառայությունների վերամիավորումը բարձրացրել է ամբողջ համակարգի կառավարման արդյունավետությունը
Թափանցիկության ապահովում, կոռուպցիոն երևույթների հաղթահարում, մաքսային և հարկային բեռի հավասարաչափ բաշխում, եկամուտների արդյունավետ հավաքագրում, հմուտ մասնագետներ' հիմնական այս նպատակներն է իր առջև դրել ՀՀ ՊԵԿ-ը 2008թ.-ից:
Ի՞նչ է փոխվել այս ժամանակահատվածում և ի՞նչ քայլեր են ձեռնարկվել համակարգի առջև դրված խնդիրները լուծելու ուղղությամբ: Հիմնական ձեռքբերումները հայտնի են' առավել ազատական մոտեցում տնտեսվարողի նկատմամբ, առավել արդյունավետ վարչարարություն, աշխատանքի նոր որակ, վստահության և երկխոսության մթնոլորտի ձևավորում:
Հարկային և մաքսային ծառայությունների վերամիավորումը նկատելիորեն բարձրացրել է ամբողջ համակարգի կառավարման արդյունավետությունն ու վերահսկելիությունը, հավասարաչափ բաշխել մաքսային և հարկային մուտքերի հավաքագրման ծանրաբեռնվածությունը: Կոմիտեի առջև հստակ պահանջ էր դրվել. ապահովել բյուջեի հավաքագրումները' աշխատանքների կազմակերպման նոր որակական փոփոխությունների շնորհիվ, ինչը նշանակում էր' ստուգումների արդյունավետության բարձրացում, ներքին վերահսկողական աշխատանքների ուժեղացում, ռիսկերի կառավարման և տեխնիկական ժամանակակից համակարգերի գործարկում, ՀԴՄ-ների ներդրման գործընթաց, կադրային նոր քաղաքականություն, օրենսդրական և կառուցվածքային բարեփոխումներ, ընթացակարգերի պարզեցում և փաստաթղթաշրջանառության կրճատում, ի վերջո, համակարգի ինքնամաքրում, թափանցիկության ապահովում, նոր մոտեցումներ բիզնեսի ներկայացուցիչների նկատմամբ: Բարեփոխման այս հավակնոտ պահանջները ենթադրում էին 150-ից ավել կոնկրետ միջոցառումներ, որոնց զգալի մասն արդեն իրականացվել է:
Բարեփոխումների մեծ փաթեթում առաջնային տեղում է, իհարկե, տեխնիկական վերազինումը: Բարելավվել են տարածքային մաքսային մարմինների շենքային պայմանները' համապատասխանեցվելով ժամանակակից չափանիշներին: Մաքսակետերում համալիր աշխատանքներ են իրականացվել' թե սպասարկման ժամանակակից մակարդակի և վարչարարության կատարելագործման, թե տեխնիկական վերազինման ուղղությամբ:
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ներդրվել է մի համակարգ, որը թույլ է տալիս ապրանքների մաքսային հսկողությունն ամբողջությամբ' փաստաթղթերի ստուգումից, բեռների հայտարարագրումից ու զննությունից մինչև բացթողումը, իրականացնել մեկ վայրում' մաքսային պահեստներում: Այդտեղ ևս կատարվել են անհրաժեշտ ներդրումներ և ձեռք են բերվել ժամանակակից տեխնիկական միջոցներ: Պահեստներում տեղադրվել են էլեկտրոնային կշեռքներ, «Ռապիսկան» սարքավորումներ, հստակ առանձնացվել են մաքսային պահեստների տարածքները, ստեղծվել անհրաժեշտ աշխատանքային պայմաններ մաքսային բրոքերների համար: Պահեստներում նաև բանկերի մասնաճյուղեր են բացվել, որպեսզի զննման և ձևակերպումների հետ միաժամանակ' տեղում իրականացվեն նաև բանկային վճարումները: Պահեստներում տեղադրվել են նաև տեսախցիկներ, որոնք միացված են մաքսային ծառայության կենտրոնական ապարատին:
Մաքսավոր-գործարար շփումը որակապես նոր հարթություն է տեղափոխվել' մաքսային ձևակերպումների գործընթացներում բրոքերների ակտիվ ներգրավմամբ: Դա բարեփոխումների էական շեշտադրումներից է: Այսօր արդեն մաքսային բրոքերների գրասենյակներ են ստեղծվել և գործում մաքսային բոլոր մարմիններում և մաքսային պահեստներում: Բրոքերները հայտարարատուներին մասնագիտական օժանդակություն են ցուցաբերում, այդպիսով նվազագույնի է հասցվել մաքսավոր-տնտեսվարող սուբյեկտ շփումը, նաև կուտակումներն են բացառվել: Բրոքերների գրասենյակները համալրված են տեխնիկական նորագույն միջոցներով:
2009թ.-ի ընթացքում հիմնանորոգվել և վերանորոգվել են 22 մաքսատներ, մաքսակետեր, հարկային տեսչություններ. հատկացումները կատարվել են ՊԵԿ զարգացման ֆոնդից' շուրջ 527մլն դրամ: Բացի այդ, տարածքային հարկային տեսչություններին տրամադրվել է համակարգչային տեխնիկա:
2008-ին նախաձեռնած միջոցառումներից առանձնանում են հատկապես ՀԴՄ-ների մասով սկիզբ դրված լայնածավալ աշխատանքները, որոնք տարիներով ձգձգվում էին: 2009-ի տարեսկզբից էլ ներդրվել է ՀԴՄ-ների կիրառման նկատմամբ հանրային հսկողության խրախուսման աննախադեպ մեխանիզմ. անցկացվում է վիճակահանություն' ՀԴՄ կտրոնների հատուկ համարներով: Վիճակահանության արդյունքում հանրությանն առաջին անգամ հնարավորություն է տրվում, առանց գումար ներդնելու, շահել մինչև 5 միլիոն դրամ:
Ընդհանուր առմամբ, վիճակահանությունների արդյունքում շահել է 9200 քաղաքացի, որոնց վճարվել է շուրջ 63մլն դրամ պարգևավճար: Չշահած ավելի քան 160 հազար քաղաքացիներին վճարվել է 3,8մլրդ դրամ բոնուս: Բյուջետային մուտքերն էլ այդ մասով ավելացել են շուրջ 12մլրդ դրամով: Միջոցառումների արդյունքում գործող ՀԴՄ-ների քանակն աճել է 8000 հատով: Հսկողական աշխատանքների շեշտը դրվել է կանխարգելիչ գործողությունների վրա. աճել են ՀԴՄ-ների շահագործման ստուգումները' կազմելով 11.254. նախորդ տարի այդ թիվը 6493 էր, այսինքն' աճը կազմել է 73,3 տոկոս: Արդյուքնում լրացուցիչ հավաքագրվել է 872,9մլն դրամ (2008-ին' 470,8մլն դրամ կամ' 85,4 տոկոս աճ):
2009-ին լուծարվել է մասնագիտացված 4 հարկային տեսչություն' ստեղծելով մեկ' Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչություն: Կառուցվածքային փոփոխությունների շրջանակում վերամիավորվել է նաև 11 տարածքային հարկային տեսչություն' նպատակ ունենալով ծանրությունը կենտրոնական ապարատից տեղափոխել տարածքային մարմիններ, քանի որ հենց նրանք են իրականացնում հիմնական գործնական աշխատանքը: Այս կառուցվածքային փոփոխությունների հիմնական նպատակներից մեկը համակարգը բանիմաց կադրերով համալրելն է: Այդ նպատակով Պետական տնտեսագիտական համալսարանի հետ պարբերաբար կազմակերպվում են «ՀՀ հարկային համակարգ» և «ՀՀ մաքսային գործ» դասընթացներ, որոնց մասնակցած երիտասարդներից լավագույններն ընդունվում են աշխատանքի: Համակարգում կազմակերպվող ուսուցման դասընթացներին մասնակցել է հարկային և մաքսային շուրջ 1200 ծառայող: Տարիների ընթացքում' տարբեր պատճառներով, և՛ հարկային, և՛ մաքսային կառույցների լավագույն փորձառու կադրերը հեռացել են համակարգից, ուստի այժմ կադրային բանկը ժամանակակից չափանիշներին համապատասխանող մասնագետներով համալրելու խնդիր կա: Դա իրականացվում է մի կողմից ատեստացիաների, մյուս կողմից էլ անցկացվելիք մրցույթների միջոցով, որոնց ընթացքում համակարգ են ընդունվում բարձր պատրաստվածություն ունեցող մասնագետներ: Իսկ համակարգից հեռանում են նրանք, ովքեր չունեն բավականաչափ գիտելիքներ, բավարար պատրաստվածության մակարդակ և չեն ընդունում հարկային ու մաքսային քաղաքականության նոր մոտեցումները: Շարունակվում են աշխատանքները համակարգի ինքնամաքրման ուղղությամբ: Ծառայողական քննություններ են անցկացվել հիմնականում այն տեսուչների նկատմամբ, ովքեր կասկածվում էին ապօրինի ձեռնարկատիրության հովանավորչության մեջ: Ծառայողական այդ քննությունների արդյունքում պարզվում է հարկային և մաքսային մարմինների գործելաոճը' տեսուչից և օպերատիվ աշխատողից մինչև ղեկավար անձնակազմ: 2009-ին իրականացվել է իր ծավալով աննախադեպ ատեստավորում' ընդգրկելով տարածքային բոլոր մարմինների ծառայողներին. 1906 հոգուց 358-ը ատեստավորումը չեն անցել, որոնցից' 146-ը նշանակվել են ավելի ցածր պաշտոնների, իսկ 212 ծառայողներ ազատվել են աշխատանքից: Նրանց փոխարեն աշխատանքի են ընդունվել մրցույթների արդյունքում հաղթած 272 հոգի:
Նույնիսկ ֆինանսական ճգնաժամի ընթացքում չդադարեցվեցին փոքր և միջին բիզնեսի աջակցման հետևողական քայլերը: Այսօր մեր երկրում փոքր ձեռներեցությունը, կարելի է ասել' մի փոքր արտոնյալ է: Փոքր բիզնեսի նկատմամբ կիրառվում է մեղմ վարչարարություն: Հարկային օրենսդրության և վարչարարության կատարելագործումը փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար գործունեության առավել շահավետ պայմաններ ապահովեց. եթե տարեկան հարկվող շրջանառությունը նրանց մոտ չի գերազանցում 58,35 մլն դրամի շեմը, ապա ԱԱՀ-ն չի վճարվում: Դրա հետևանքով ավելի քան 30 հազար հարկ վճարողներ ընկան նշված շեմի տակ. հարկային մարմիններ նրանք այլևս չեն ներկայացնում հարկային հաշվետվություններ, նրանց նկատմամբ չեն կիրառվում չափագրումներ, գույքագրումներ և սովորական ռեժիմով հարկ վճարողների համար նախատեսված այլ հսկողական գործիքներ: Ընդամենը տարեկան մեկ անգամ ներկայացվում է շահութահարկի և եկամտահարկի պարզեցված հաշվարկ: Մնացած տնտեսվարողները' այդ թվում խոշոր ձեռնարկատերերը, գտնվում են հարկման ընդհանուր դաշտում և արժանանում հավասար վերաբերմունքի: Խոշոր բիզնեսի ճիշտ, լիարժեք և ժամանակին հարկման ապահովումը հարկային մարմնի ռազմավարական ծրագրի առանցքային կետերից է: Խոշոր բիզնեսի նկատմամբ հսկողության խստացումը միանշանակ նպաստում է ամբողջ հարկային համակարգի կայացմանը: Խոսքը, սակայն, համատարած ստուգումների մասին չէ: Ընդհակառակը, ստուգումների քանակը նվազագույնի է հասցվել, քանի որ խոշոր հարկատուների նկատմամբ հասցեկան մոտեցում է ցուցաբերվում' ելնելով ռիսկային չափանիշներից: Չնայած Ճգնաժամին' նախորդ տարիների ավանդույթով լրացուցիչ գերավճարներ չկուտակվեցին, այլ դրանք նույնիսկ կրճատվեցին տարվա ընթացքում (20 մլրդ դրամի չափով): Արտահանողներին փաստացի վերադարձվել է 18,7 մլրդ դրամ ԱԱՀ:Բիզնեսին և ներդրումներին աջակցելու նպատակով, 2009-ի ընթացքում կիրառվել է 300 մլն դրամից ավել ներդրումներ կատարող կազմակերպությունների համար ավելացված արժեքի հարկի վճարումը երեք տարով հետաձգելու դրույթը, ինչի արդյունքը գնահատվում է շուրջ 8 մլրդ դրամ:
Կոմիտեի համար առանցքային նշանակություն ունի գործարարի նկատմամբ մաքսային մարմինների կողմից դրսևորվող ազատական մոտեցումը, այսինքն' փորձ է արվում նվազագույն անհանգստություն պատճառել գործարարին իր աշխատանքում' կրճատել փաստաթղթաշրջանառության ծավալները, պարզեցնել մաքսային օրենսդրությունը, ընթացակարգերը, թեթևացնել մաքսակետերի ծանրաբեռնվածությունը, մի խոսքով' ներմուծողի գործն առավել դյուրին դարձնել' հենց սահմանից սկսած: Այդ նպատակով'
Մաքսայինի ստուգման և վերահսկման մեթոդները, սակայն, այս ամենին զուգընթաց, թեև աննկատ, սակայն խիստ են գործում, անգամ երբ ապրանքն արդեն հանձնվել է տնտեսվարողին: Գործի են դրվում կրկնակի և հետբացթողումային մաքսային հսկողության լծակները: Մաքսային հայտարարագիրը և հսկողության համար անհրաժեշտ մյուս փաստաթղթերը հետագայում ուսումնասիրվում են, և եթե հետբացթողումային ստուգման արդյունքում պարզվում է, որ դրանք ակնհայտ կեղծ են կամ թերի հայտարարագրված, ապա մասնագետներն իրավասու են տնտեսվարողի նկատմամբ կրկնակի մաքսային հսկողություն կիրառել:
Եթե մինչև 2009թ. հաշվետվությունները հարկային մարմին ներկայացվում էին գերազանցապես առձեռն, ապա 2009թ.-ին ընդունվեց մի օրենք, որով դրանք' առձեռն եղանակից բացի, պարտադիր պետք է ընդունվեն էլեկտրոնային եղանակով (մի շարք ոլորտների դեպքում' դա պարտադիր է) կամ փոստով: Արդյունքում' տարվա ընթացքում բոլոր հաշվետվությունների շուրջ 35 տոկոսը ընդունվել են փոստով, ինչպես նաև ներդրվել է դրանց ընդունման էլեկտրոնային համակարգ: 2009-ին շատ կարևոր քայլ է կատարվել այդ ուղղությամբ. անցում է կատարվել հարկային մարմնի' տեղեկատվական նոր համակարգի. գործարկվել է □Հարկատու 3□ ավտոմատացված կառավարման համակարգը, որն իրենից ներկայացնում է տվյալների կենտրոնացված շտեմարան, խորը վերլուծությամբ օժտված ճկուն ծրագիր: Այսպիսի համակարգի ներդրումը բարեփոխումների շղթայի հիմնական մեխանիզմն է: Առանց այդ ծրագրի ներդրման հնարավոր չէր լինի լուծել բոլոր այն խնդիրները, որոնք համակարգի առջև դրել էր ՀՀ նախագահը, իրագործել այն դրույթները, որոնք մատնանշված են կառավարության գործունեության ռազմավարական ծրագրում: Ծրագիրը հնարավորություն է տալիս համակարգիչների միջոցով հետևել տարածքային հարկային տեսչությունների աշխատանքի արդյունավետությանն ու օպերատիվությանը: Դա, ի դեպ, բխում է միջազգային պրակտիկայում ընդունված կենտրոնացված վարչարարության սկզբունքներից: □Հարկատու-3□-ը ներառում է յուրաքանչյուր հարկատուի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն: Կոմիտեում գրանցման իսկ պահից տվյալների շտեմարանում արտացոլվում են տվյալ հարկատուի բոլոր գործարքները, ակնհայտ է դառնում, թե նա որ տնտեսվարող սուբյեկտի հետ ինչպիսի փոխհարաբերությունների մեջ է: Նոր համակարգի գործարկմամբ նաև լիարժեք հնարավորություն է ստեղծվում' էապես կրճատել կոմիտեի կողմից կատարվող ստուգումների քանակը' միաժամանակ բարձրացնելով դրանց արդյունավետությունը: Այսինքն' ոչ միայն կրճատվում է մարդկային և ֆինանսական ներուժը, այլ նաև ստուգումները դառնում են թիրախային: Դա թույլ կտա ապահովել հարկային հսկողության թափանցիկությունը և օրինակելի դարձնել հարկատուների' հարկերը կամավոր վճարելու վարքագիծը: □Հարկատու-3□-ի գործարկմամբ լուծում է ստանում հրատապ խնդիրներից ևս մեկը' հարկային հաշվետվությունների ներկայացումը էլեկտրոնային տարբերակով: Համակարգն ունակ է էլեկտրոնային եղանակով ընդունել բոլոր տեսակի հարկային հաշվետվությունները, իսկ տեղեկատվական բազայում այդ հաշվետվությունների հաշվառման և համադրման հնարավորությունը զերծ կպահի հնարավոր կեղծիքներից: Էլեկտրոնային եղանակով հարկային հաշվետվությունների ընդունման «Հարկատու-3» համակարգի ենթահամակարգը հնարավորություն է տալիս հարկատուին գործն ավարտել' առանց տարածքային հարկային տեսչություն այցելելու: Համակարգն, իհարկե, շահեկան է նաև պետության համար. այս առումով պետք է հատկապես ընդգծել հանրապետության ամբողջ տարածքից տվյալների անմիջական և միաժամանակյա մուտքագրումը կոմիտեի էլեկտրոնային շտեմարաններ, հարկատուների հետ շփման արագ և հուսալի միջավայրի ձևավորումը, թղթային կրիչներով ներկայացվող հաշվետվությունների քանակի կրճատումը:
Հարկատուների համար նաև հնարավորություն է ստեղծվել որակյալ և ամբողջական հարկային տեղեկատվություն ստանալ հարկ վճարողների սպասարկման կենտրոնում: Այդտեղ նրանց առաջարկվում է հաշվետվությունների լրացման և էլեկտրոնային եղանակով ուղարկելու հետ կապված հարցերում աջակցություն, հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու համար պայմանագրի կնքում, էլեկտրոնային ծածկագրի և գաղտնաբառի տրամադրում և մի շարք այլ ծառայությունների մատուցում: Ժամանակակից սպասարկման կենտրոնը հագեցած է որակյալ ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ գույքային պայմաններով, համակարգչային տեխնիկայով, բարձրակարգ և վերապատրաստված մասնագետներով: Սպասարկման կենտրոնում տեղադրված է նաև տերմինալ' որոշ ծառայություններից ինքանսպասարկման սկզբունքով օգտվելու համար: Մայրաքաղաքում այժմ գործում է Հարկ վճարողների սպասարկման 2 կենտրոն, տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել այդպիսի ևս 3 կենտրոն:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ակտիվորեն համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ: Համագործակցությունն ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակով է: Կոմիտեն Համաշխարհային մաքսային կազմակերպության և Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է: Անդամակցում է նաև ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդին ու ԱՊՀ մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեին: Համագործակցությունը, սակայն, նշված կառույցների շրջանակներում չի սահմանափակվում: Նաև աշխատանքներ են տարվում այնպիսի երկրների հետ համագործակցության խորացման ուղղությամբ, որոնցից ներկրումն առավել մեծ ծավալներով է իրականացվում: Համաձայնագիր է ստորագրվել Իտալիայի գործընկերների հետ' հաշվի առնելով երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Իտալիայի մաքսային ծառայությունն այսօր Եվրոպայում առաջատար է համարվում:
Ի դեպ, ՊԵԿ-ը ակտիվ մասնակցում է Եվրահանձնաժողովի և Համաշխարհային մաքսային կազմակերպության տարբեր ծրագրերին: Հարկային և մաքսային համակարգերում ծավալվող բարեփոխումների ընթացքը դրական են գնահատել Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները: Հաշվի առնելով այդ ամենը, և, մասնավորապես, համակարգում նկատվող լուրջ բարեփոխումները' ՀՄԿ գլխավոր քարտուղարն այցելել է Հայաստան' տեղում ծանոթանալու նոր զարգացումներին և բարեփոխումներին:
Մաքսայինն ու հարկայինը ևս մեկ քայլով են մոտեցել տնտեսվարող սուբյեկտին, սահմանը հատող քաղաքացուն: 2008-ից լույս է տեսնում կոմիտեի □Մաքսատուն□, իսկ 2009-ից' □Հարկատու□ պարբերականները: Այսինքն' արվում է առավելագույնը, որպեսզի համակարգի հետ առնչվողը լինի տեղեկացված հենց սահմանից սկսած: Եվ հարկային, և մաքսային տարծքային բոլոր ստորաբաժանումներում քաղաքացուն հնարավորություն է ընձեռնվում ձեռքի տակ ունենալ ոչ միայն վերջին նորություններով ամսագիրը, այլ նաև տեղեկատվական բուկլետներ' գործող ընթացակարգերի, օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: Համակարգը ներսից' իր բոլոր նորամուծություններով և նորություններով ներկայացվում է մաքսային ծառայության' □www.customs.am□ և հարկային ծառայության' www.taxservice.am կայքէջերում: Որևէ դժգոհություն կամ առաջարկ ունեցող քաղաքացու տրամադրության տակ են, իհարկե, նաև «Թեժ գծերը»: Վստահության հեռախոսի օգնությանը դիմում են հազարավոր տնտեսվարողներ: Միայն 2009թ.-ի ընթացքում ՀՀ ՊԵԿ «Թեժ գիծը» սպասարկել է շուրջ 21 հազար հեռախոսազանգ, բոլորին էլ տրվել է պատշաճ ընթացք: Հսկողական աշխատանքներ են իրականացվել նաև կառավարության □Թեժ գծով□ ստացված դիմում-բողոքների ուղղությամբ:
Իրականացվող բարեփոխումները տալիս են ակնկալվող արդյունքը. տնտեսական դաշտի ողջ շղթան դառնում է լիարժեք վերահսկելի' սահմանից մինչև վերջնական սպառողը: Բոլոր գործընթացները ղեկավարվում են մեկ միասնական մարմնից' Պետական եկամուտների կոմիտեից: Հենց դրանով է պայմանավորվում մաքսայինի և հարկայինի համատեղ աշխատանքի արդյունավետությունը: Երկու կառույցների փոխգործակցության և տեղեկատվության փոխանակման արդյունքում է, որ էական տեղաշարժ է արձանագրվում կոռուպցիայի նվազման, ստվերի դեմ պայքարի, հարկային ու մաքսային ընթացակարգերի, սպասարկման որակի, հարկային ու մաքսային վարչարարության բնագավառներում:
Չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամի բացասական հետևանքներին, 2009թ. ընթացքում հաջողվեց հավաքագրել 520 մլրդ դրամ հարկեր և տուրքեր, ինչպես նաև 103 մլրդ դրամ պարտադիր սոցվճարներ, ինչը հնարավորություն տվեց տարվա ընթացքում ապահովել երկրի առջև ծառացած հիմնական սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը և կանխարգելել ֆինանսական ճգնաժամի հետագա խորացումը: 2010թ.-ը Պետական եկամուտների կոմիտեն սկսել է բավականին տպավորիչ արդյունքներով. հունվարի հավաքագրումները գերակատարվել են և' հարկային, և' մաքսային մասով' պետբյուջե է մուտքագրվել 40.0մլրդ դրամից ամելի գումար (նախորդ տարվա հունվարի նկատմամբ մոտ 14.0% աճ), սոցիալական վճարների մասով' 6.78մլրդ դրամ (նախորդ տարվա հունվարի նկատմամբ 41.8% աճ): Եվ' այս ցուցանիշը, և', առհասարակ, համակարգում արձանագրված բարեփոխումների գոհացնող ընթացքը միանշանակ արդյունք է նաև կադրային խրախուսման այն քաղաքականության, որը տարեսկզբին քննադատության արժանացավ որոշ լրատվամիջոցների կողմից:
Պետական եկամուտների կոմիտե