Աշխարհ

16.01.2018 16:00


Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին հորդորել է չմեկնել Թուրքիայի մի շարք քաղաքներ

Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին հորդորել է չմեկնել Թուրքիայի մի շարք քաղաքներ

Մեծ Բրիտանիան անվտանգության նկատառումներով իր քաղաքացիներին կոչ է արել չմեկնել Թուրքիայի մի շարք քաղաքներ:

Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի՝ նախազգուշացումն արվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության կողմից: Բրիտանացի զբոսաշրջիկներին հորդորվել է չմեկնել մասնավորապես Թուրքիայի Շըրնաք, Մարդին, Շանլըուրֆա, Գազիանթեփ (Այնթափ), Դիարբեքիր, Սիիրթ, Թունջելի (Դերսիմ), Հաքքարի, Քիլիս և Հաթայ քաղաքներ: Իսկ արդեն Թուրքիայում գտնվող բրիտանացիներին կոչ է արվել զգոնություն պահպանել:

Իսկ ավելի վաղ էլ ԱՄՆ-ն էր իր քաղաքացիներին հորդորել էր չմեկնել Թուրքիա, քանի որ այնտեղ անվտանգ չէ այժմ և կա ահաբեկչության վտանգ:

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ 2016թ. Մեծ Բրիտանիայից Թուրքիա մեկնած զբոսաշրջիկների թիվը կազմել էր մոտ 1.7 մլն:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը