Թունիսում կրկին բողոքի ցույցեր են. հեղափոխությունից հետո տնտեսական վիճակը չի բարելավվել (տեսանյութ)
Թունիսում ընթանում են բողոքի ցույցեր կառավարության որոշումից հետո հարկերի ու որոշ ապրանքատեսակների գների բարձրացման դեմ: Ցուցարարների հիմնական բողոքը կապված է այն փաստի հետ, որ թունիսյան հեղափոխությունից հետո տնտեսական վիճակը երկրում չի բարելավվել:
«Մենք շարունակում ենք պայքար մղել հեղափոխության նպատակների իրականացման համար, հատկապես սոցիալ-տնտեսական հարցերում: Գործող իշխանությունները ոչնչացնում են երկիրն ու մեր ժողովուրդը»,- հայտարարել է Թունիսի ժողովրդական ճակատի առաջնորդ Համմա Համմամին:
Նախկին իշխանությունների հեռացումից հետո Թունիսում հաստատվել են մի քանի կառավարություններ, սակայն դրանցից ոչ մեկը չի կարողացել բարելավել երկրի տնտեսությունը: Իսկ այստեղ առկա ահաբեկչության վտանգը վանում է օտարերկրյա ներդրողներին և զբոսաշրջիկներին:
Թունիսի նախագահը մեղադրել է օտարերկրյա մամուլին՝ ցույցերի մասնակիցների թվաքանակը խեղաթյուրելու մեջ: Նա այցելել է երկրի մայրաքաղաքի մի քանի անապահով թաղամասեր, ուր խոստացել է նոր աշխատատեղեր երիտասարդության համար:
«Մենք ունենք 620 հազար գործազուրկ, որոնցից 250 հազարը ունեն բարձր կրթություն: Այս տարի կկենտրոնանանք երիտասարդության խնդիրների վրա»,- հայտարարել է նախագահ Էսեբսին:
Գների թանկացման և հարկերի բարձրացման դեմ ցույցերը Թունիսի մի շարք քաղաքներում սկիզբ են առել դեռևս հունվարի 8-ին: Տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ, որի արդյունքում մեկ զոհ է գրանցվել: Ավելի քան 700 հոգի ձերբակալվել է:

Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն