Վրաստանում կարելի է սպանություն պատվիրել ինտերնետի միջոցով
Վրաստանի քաղաքացիները Viber-ով ստանում են հաղորդագրություններ, որոնցում նախ առաջարկում են թմրամիջոցներ, հետո զենքեր, իսկ այժմ սկսել են առաջարկել պատվերով սպանություններ:
Հանցավոր խումբը, որը մինչ այժմ զբաղվում է վիրտուալ տարածքում թմրամիջոցների վաճառքով, այժմ առաջարկում է ցանկացողներին զենք վաճառել և մարդու սպանել, հաղորդում է «Ռուսթավի 2»-ը:
Տարբեր բաժանորդների ուղարկված ռուսերեն լեզվով հաղորդագրություններում գրված է, որ ցանկության դեպքում նրանք պատրաստ են կատարել պատվերով սպանություն:
Փորձի շրջանակներում, միջազգային հեռախոսահամարից ուղարկված հաղորդագրությունում, անհայտ անձը հեռուստաընկերության լրագրողին հրազենի տեսականի է առաջարկել:
Քրեական սխեման հետևյալն է. ռուսական ռուբլով գումարը փոխանցվում է հատուկ նշված հաշվեհամարին, որից հետո առաքիչը գնում է և թողնում զենքը նախօրոք ընտրված շենքի մուտքի հատուկ գաղտնի տեղում, լուսանկարում է, և ուղարկում պատվիրատուին: Գտնվելու վայրի նկարը ստանալուց հետո գնորդը գալիս է այդտեղ և ստանում ապրանքը:
Քրեական ոստիկանության դեպարտամենտի նախկին ղեկավար Իրակլի Կադագիձեի համար այսպիսի պարունակության հաղորդագրությունները նորություն չեն:
Միևնույն ժամանակ նախկին ոստիկանապետ Շոթա Ուտիաշվիլին ասում է, որ հեռախոսով Viber-ի միջոցով քաղաքացիներին ուղարկված հաղորդագրությունները, հավանաբար, արված են ոստիկանության կողմից:
Ներքին գործերի նախարարությունում նշում են, որ ամիսներ շարունակ, հետաքննություն է իրականացվում, բայց միայն Վրաստանի քաղաքացիներին թմրամիջոցների առաջարկելու վերաբերյալ:
Հաղորդագրությունների հեղինակները նախ Վրաստանի քաղաքացիներին առաջարկել են միայն թմրամիջոցներ, ապա զենքեր, և վերջին մի քանի օրվա ընթացքում նրանք արդեն առաջարկում են կազմակերպել պատվերով սպանություններ, հաղորդում է Грузия Online-ը։

Աղբյուրը՝ jnews.ge