Լրահոս

04.02.2010 14:35


Սիրիայի ԱԳ ղեկավարը Իսրայելին սպառնացել է «համընդգրկուն» պատերազմով

Այսօր Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հանդես է եկել սուր հայտարարությամբ՝ պատասխանելով Սիրիայի ԱԳ ղեկավար Վալիդ Մուալեմին։ Վերջինիս, Դամասկոսում Իսպանիայի արտգործանախարարի հետ կայացած համատեղ ասուլիսում, Իսրայելին սպառնացել է «համընդգրկուն» պատերազմով, որը կտարածվի իսրայելական քաղաքաների վրա։ «Տարածաշրջանում Իսրայելը ցանում է պատերազմի սերմեր։ Այսօր դուք սպառնում եք Գազային, սպառնում եք Լիբանանին, հետո Իրանին, հիմա էլ Սիրիային։ Իսրայելցինե՛ր, մի չարաշահեք մեր համբերությունը։ Դուք հասկանում եք, որ պատերազմը կհասնի նաև ձեր քաղաքներ»,-ասել է Մուալեմին։ Նա ընդգծել է, որ Իսրայելի կողմից Սիրիայի կամ Լիբանանի վրա հարձակվելու դեպքում, պատերազմի մեջ կներքաշվեն տարածաշրջանի մի քանի երկրներ։ Իսրայելի արտգործնախարարն էլ իր հերթին հայտարարել է, որ Սիրիան «թող չսպառանա պատերազմով», քանի որ ռազմական գործողությունների դեպքում հարվածը հասցվելու է նաև Դամասկոսի կառավարական կառույցներին և Բաշար Ասադի իշխանական համակարգին։

Ըստ «NEWSru.co.il»–ի

Այս խորագրի վերջին նյութերը