Աշխարհ

15.01.2018 15:34


Թուրքիայում մանկական պոռնոգրաֆիկ նյութեր տարածելու մեղադրանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

Թուրքիայում մանկական պոռնոգրաֆիկ նյութեր տարածելու մեղադրանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

Թուրքիայում մանկական պոռնոգրաֆիկ նյութեր ներբեռնելու և դրանք համացանցում տարածելու համար ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի Մ.Մ.-ն:

Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի՝ ՀՀ քաղաքացու համացանցային տվյալները Թուրքիայի իրավապահ մարմիններին է տրամադրել ԱՄՆ-ի «Կորած և շահագործման ենթարկված երեխաների որոնման ազգային կենտրոնը» (NCMEC), որի աշխատակիցներն ավելի վաղ հայտնաբերել են Մ.Մ.-ի İP հասցեն ու հետևել նրա գործողություններին:

Նշվում է, որ ոստիկանությունը հայտնաբերել է կասկածյալի բնակության հասցեն և ձերբակալել նրան, սակայն կասկածյալի համակարգչի հիշողության քարտի կոդավորված լինելու պատճառով չի կարողացել ապահովել անհրաժեշտ ապացույցներ՝ ազատ արձակելով վերջինին: Շատ չանցած, սակայն, կասկածյալը կրկին ձերբակալվել է, քանի որ ոստիկանության մասնագետներին հաջողվել է կոտրել նրա համակարգչի կոդերը և հայտնաբերել մանկանական պոռնոգրաֆիկ տեսանյութեր:

ՀՀ քաղաքացի 24-ամյա Մ.Մ.-ն «արգելված կայքերից մանկական պոռնոգրաֆիկ նյութեր ներբեռնելու, պահեստավորելու և դրանք տարածելու» մեղադրանքով կալանավորվել է:

Նշվում է, որ Մ.Մ.-ն Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող է:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը