Աշխարհ

15.01.2018 15:27


Թուրք հաքերները կոտրելեն «Der Spiegel»-ի գլխավոր խմբագրի Twiter-ի էջը

Թուրք հաքերները կոտրելեն «Der Spiegel»-ի գլխավոր խմբագրի Twiter-ի էջը

Թուրքական «Ayyıldız» հաքերային խումբը կոտրել է գերմանական «Der Spiegel» ամսագրի գլխավոր խմբագիր Կլաուս Բրինքբաումերի «Twitter»-ի էջը:

Ըստ թուրքական «Yenicaggazetesi» թերթի կայքի՝ էջը կոտրելուց հետո Բրինբաումերի անունից գրառում է կատարվել, որով վերջինս իբր ներողություն է խնդրում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից:

Գրառմանը կից հրապարակվել են Էրդողանի և Թուրքիայի պետական դրոշի լուսանկարները:

Կարճ ժամանակ անց գերմանական ամսագիրը տեղեկացրել է, որ իրենց գլխավոր խմբագրի էջը կոտրել են և կատարված գրառման հետ իրենք որևէ կապ չունեն:

Թուրքական աղբյուրը նշում է, որ «Der Spiegel»-ը հայտնի է իր կոշտ դիրքորոշմամբ Էրդողանի և Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության նկատմամբ:

Մասնավորապես հիշեցվում է, որ ամսագիրը խստորեն դատապարտել էր 2013թ. հունիսին Ստամբուլի Գեզի զբոսայգում տեղի ունեցած դեպքերը, ինչպես նաև Թուրքիայում 2016թ. սկսած և դեռևս շարունակվող մարդու իրավուքնների խախտումները:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը