Աշխարհ

15.01.2018 13:21


Պերմի դպրոցում դանակահարություն է տեղի ունեցել․ 4-րդ դասարանի հայուհի է տուժել (տեսանյութ)

Պերմի դպրոցում դանակահարություն է տեղի ունեցել․ 4-րդ դասարանի հայուհի է տուժել (տեսանյութ)

Այսօր տեղի ժամանակով 10:19-ին Պերմի № 127 դպրոցում դանակահարություն է տեղի ունեցել․ վիրավորների թվում է նաև 4-րդ դասարանի աշակերտուհի, 2007 թվականին ծնված Մենուլա Աբրոյանը։ Այս մասին հայտնում է rusarminfo.ru-ն:

Պարզվել է, որ դանակահարությունը հաջորդել է դասի ժամանակ երկու դեռահասի վիճաբանությանը։ Իսկ պատճառն անձնական թշնամանքն է։

Նրանց փորձել են բաժանել ուսուցիչները և մյուս աշակերտները: Ըստ տարբեր տվյալների՝ տուժածների թիվը հասել է 15-ի։ Մեկ ուսուցիչ և 16-ամյա մի աշակերտ ծանր վիճակում են:

Ռուսաստանի քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ՝ երկու և ավելի անձանց նկատմամբ մահափորձի հոդվածով: Դեռահասները ձերբակալվել են:

ՆԳՆ Պերմի երկրամասի հարցերով գլխավոր վարչության տվյալներով՝ կռվի մասնակիցներից մեկը հաշվառված է եղել հոգեբուժական դիսպանսերում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը