Լրահոս

04.02.2010 13:31


Ուժը կորցրած է ճանաչվել «ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» օրենքը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին։ Այժմ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածը դատական ակտը չկատարելու համար պատասխանատվություն է սահմանում միայն պաշտոնատար անձանց համար։ Առաջարկվող փոփոխությունները նման դեպքում պատասխանատվություն են սահմանում բոլոր քաղաքացիների համար։ Այսպիսով ընդունելի է համարվում եվրոպական երկրների փորձը, երկրներ, որոնք չեն տարանջատում քաղաքացիներին եւ պաշտոնատար անձանց' հաշվի առնելով արարքի հասարակական վտանգավորության աստիճանը։
Գործադիրը սկզբունքային առարկություն չունի ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Նիկոյանի' օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի փոփոխմամբ, որի համաձայն 2009թ. հունվարի 1-ից ուժը կորցրած է ճանաչվել «ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքը։
Նշված նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։

Այս խորագրի վերջին նյութերը